Կառուցվող 619 բնակարաններից 345-ը կվաճառվի հանրային ծառայողներին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Նշվաշ հասցեում կկառուցվեն 619 բնակարանով բազմաբնակարան շենքեր։ Նված համալիրի թվով 619 բնակարաններից սահմանված կարգով վաճառքի ենթակա են թվով 345 բնակարան։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտակղանությունները կատարող Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ նախագիծը մշակվել է «Մլ-Մայնինգ» ՍՊԸ կողմից վարչապետի աշխատակազմ ներկայացված ծրագրային առաջարկի հիման վրա:
Համալիրի կառուցումը նախատեսվում է ավարտել 2023 թվականին և շահառուներին հանձնել երկու փուլով՝ մինչև 2023 թվականի ապրիլ ամիսը՝ 200 բնակարանը և օգոստոս ամսին մնացած 145 բնակարանները:
Տեղեկացնելով, որ առաջարկը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատարը նշեց .«Քննարկման արդյունքում, հաշվի են առնվել բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, հանրապետության բնակչության թիվն ավելացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության տեսլականն, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության բավական լայն շրջանակի կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճման միտումները»:
Նշված դիտարկումները և նախորդ տարվա ընթացքում հանրային ծառայողների շրջանում կատարված հարցումները, ըստ Ղուլարյանի, թույլ են տվել ծրագիրը համարել նպատակահարմար և իրագործելի:
Նրա փոխանցմամբ, ծրագրի մասով պետությունը որևէ ֆինանսական պատրավորություն չունի, նրա դերը կազմակերպչական և վերահսկողական է լինելու՝ բնակարանների պահանջարկն է երաշխավորելու և ապահովելու է եկամտահարկի վերադարձը:
Կոմիտեի նախագահի պաշտոնակատարը հայտնեց, որ բնակարանների շահառու կարող են դառնալ Երևանում աշխատող հանրային ծառայողները, Արցախի հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակիցները, օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայություն զբաղեցրած անձինք և վարչապետի համաձայնությամբ որպես խրախուսում կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող, կամ դրան ակտիվ մասնակցություն ունեցող ՊՈԱԿ-ների աշխատողները:
Բնակարանների վաճառքը և բաշխումը իրականացնելու է Քաղաքաշինության կոմիտեն: