Տնտեսություն 15:20 04/06/2020 Հայաստան

Ս. Գրիգորյան. Կառավարությունը ձախողել է գազի գնի վերանայման բանակցությունները

GPARTNERS իրավաբանական ընկերության ղեկավար Սարգիս Գրիգորյանն իր հոդվածում գրում  է.

«Տևական ժամանակ է` Կառավարության ներկայացուցիչները փորձում են բանակցել գազի գնի վերանայման հարցը, սակայն կարծես թե անհեռանկարային և անարդյունավետ։ Տարբեր գործիչներ նաև փորձում են այդ հարցը դարձնել արտաքին քաղաքականության մաս` կամ դա արվում է հատուկ օրակարգի համար կամ առկա է փորձի և գիտելիքների պակաս։

Պետք է հիասթափեցնեմ այդ գործիչներին, քանի որ գազի գնի վերանայման մեխանիզմը նախևառաջ իրավական գործընթաց է, որը կարգավորվում է թե երկկողմանի համաձայնագրերով և թե միջազգային արբիտրաժային նախադեպերով, որը կարծում եմ Կառավարության ներկայացուցիչների կողմից բավարար չի ուսումնասիրվել մինչև որևէ բանակցություններ սկսելը։

Գազի գնի ձևավորման գործող բանաձևի մասին կարելի է երկար խոսել, այն արտացոլված է Հայաստանի կառավարության և Ռուսաստանի կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված Բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրում (Համաձայնագիր)։ Սակայն, կարևոր է հասկանալ թե ինչ իրավական գործիքներ ուներ Կառավարությունը, որոնցով հնարավոր կլիներ գազի գինը վերանայել։

Պետք է նշեմ, որ գազի մատակարարման այս տեսակի պայմանագրերն էապես փոփոխությունների են ենթարկվել ժամանակի ընթացքում` դառնալով ավելի ընդգրկուն և խորքային հարցեր կարգավորող: Որոշ պայմանագրային դրույթներ կարող են էապես տարբերվել նմանատիպ այլ պայմանագրերի դրույթներից` կախված կողմերի մտադրություններից, իրավական հարաբերություններից, սակարկելու հմտություններից, շուկայում տիրող իրավիճակից և այլ հանգամանքներից:

Կառավարության վարած բանակցային քաղաքականությունը ի սկզբանե սխալ էր, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը (մասնավորապես` Համաձայնագրի` գնի վերանայմանը նվիրված 2-րդ հոդվածը) չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել վերացականորեն, միակողմանիորեն կամ կամայականորեն: Շատ կարևոր էր ուշադրություն դարձնել Համաձայնագրի կնքման նախապատմությանը, կողմերի նախնական մտադրությանը և իհարկե, համակարգային վերլուծության ենթարկել Համաձայնագրի դրույթները և աշխարհում ընթացող այլ բանակցությունները:

Համաձայնագրի 2-րդ հոդվածը պարունակում է հենց այն իրավական բանաձևը և հաշվարկային գործիքակազմը, որով գազի գինը կարող է վերանայվել։ Այդ հոդվածը ներառում է այնպիսի դրույթներ, թե ինչ հաճախականությամբ գինը կարող է վերանայվել, ինչը կարող է տեղիք տալ կամ պատճառ հանդիսանալ գնի վերանայման, ինչպիսի չափանիշների կամ պահանջների պետք է բավարարի գազի գնի վերանայումը, և ինչ տեղի կունենա, եթե կողմերը համաձայնության չգան նման հարցերում (միջազգային պրակտիկայում նման հարցերը սովորաբար լուծվում են արբիտրաժի միջոցով)։

Կառավարությունը փաստացի չկարողացավ ռուսական կողմին ներկայացնել այսպես կոչված «joker»-ը կամ «wild card»-ը (ոլորտում ընդունված հասկացություն է)։ Այսինքն` պահանջվում էր ընդամենը հիմնավորել, որ առկա են գազի գինը վերանայելու շարժառիթներ:

Օրինակ` պետք է հիմնավորվեր որոշ հանգամանքների փոփոխությունը, դրա  հետևանքները երկրի սոցիալ-տնտեսական համակարգի վրա և այն, որ այդպիսի հանգամանքների առաջացումը անկանխատեսելի էր, կրում էր արտակարգ բնույթ, որոնք Հայաստանը չէր կարող կանխատեսել կամ կանխարգելել խելամիտ միջոցներով, փոփոխությունը տեղի է ունեցել նախքան վերանայման ժամկետը, փոփոխությունը ազդել կամ կարող է ազդել տեղական շուկայում գազի արժեքի և պահանջարկի վրա:

Բանակցային թիմը պետք է նաև հիմնավորեր, որ ներկայումս գազի գնի վերանայման ֆորմուլան արդար և ողջամիտ չէ (այլ, ոչ թե գազի գինը), իհարկե, ներկայացնելով որոշակի հենանիշներ կամ այլ գործոններ (օրինակ` շուկական ցուցանիշները), որոնք կհիմնավորեին թե ինչու և ինչպես գինը պետք է վերանայվեր։

Կառավարությունը պետք է առաջ քաշեր իր տեսլականը գնի վերանայման նոր մեխանիզմների վերաբերյալ, առաջարկելով ռուսական կողմին ներդնել այսպես կոչված գազի գների վերանայման երրորդ փուլի մեխանիզմենրը (օրինակ` ինդեքսավորման բանաձևը), որոնց սկսվել են բանակցվել և կիրառվել 2015 թվականից։

Գոյություն ունեն գազի գնի վերանայմամբ զբաղվող փորձագետներ, որոնք հենց զբաղվում են գնի շուրջ առաջացած վեճերի լուծմամբ: Վերջերս, միջազգային պրակտիկայում գազի գնի վերանայման վերաբերյալ արբիտրաժային գործերով մի շարք գնորդ կազմակերպություններ հասել են գազի մատակարարման գնի էական նվազեցման կամ առնվազն չփոփոխման, ինչպես օրինակ` Bulgargaz (Բուլղարիա), Centrex (Ավստրիա), Edison (Իտալիա), Gas Natural (Իսպանիա), Wingas (Գերմանիա), GasTerra (Նիդեռլանդներ),  GDF Suez (Ֆրանսիա) և այլն:

Հարկ է նշել, որ Կառավարությունը իրավունք ունի «վեճի» լուծումը հանձնելու արբիտրաժային դատարանի քննության, երբ 6 ամսվա ընթացքում սպառի բանակցային հնարավոր մեխանիզմները։ Վեճերի լուծման այդ հնարավորությունը նախատեսված է Համաձայնագրի 4-րդ հոդվածով:

Կառավարությունը պետք է գնահատի իր բանակցային և արբիտրաժային ռիսկերը` նախևառաջ հստակ նախագծելով սեփական ակնկալիքները: Արբիտրաժի դիմելու պարագայում կարևոր է ուշադրություն դարձնել արբիտրաժի միջոցով վեճի լուծման ժամանակահատվածին, կարգավորման ենթակա խնդիրների բնույթին ու շրջանակին, արբիտրաժային վճռի հնարավոր շահավետ և ոչ շահավետ արդյունքներին:

Նմանատիպ երկարաժամկետ համաձայնագրերի համար արբիտրաժի միջոցով վեճերի լուծման հնարավորությունն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես` արդար դատաքննություն և մրցակցային դատավարություն, սեփական արբիտրին ընտրելու հնարավորություն, դատավարության գաղտնիություն, վերջնական և պարտադիր բնույթ ունեցող վճռի առկայություն բավականին կարճ ժամանակահատվածում:

Իհարկե, արդարության համար պետք է նշել նաև, որ արբիտրաժային ծախսերը բավականին թանկ են: Այնուամենայնիվ, Համաձայնագրի 4-րդ հոդվածը նախատեսում է, որ արբիտրաժային ծախսերը կողմերը կրում են հավասար մասնաբաժնով, բայց տրիբունալը կարող է նախատեսել, որ կողմերից որևէ մեկը կրի ծախսերի մեծ մասնաբաժինը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:00
Իտալիայում նուդիստներին տուգանել են 3 հազար եվրոյով՝ սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար
Վեց մարդ, որոնք համարձակվել էին մերկ հայտնվել կիրակի օրը Իտալիայի Կոմո լճի ափին, տուգանվել են՝ հասարակական վայրում ոչ պատշաճ պահվածքի համար:...
Աղբյուր` Panorama.am
14:52
Կա՞ որևէ նպաստ, որից մարդը զրկվում է վարձու աշխատանքի անցնելու դեպքում. պատգամավոր
«Միկրոձեռնարկատիրությունների վարձու աշխատողները կկարողանան երեխայի խնամքի և ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալ»,-...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Արմմոնո»-ն նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին
Այն կկայանա օգոստոսի 1-10-ը։
Աղբյուր` Panorama.am
14:42
Չինաստանում ուսանողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է լիճը․ 21 մարդ մահացել է
Առնվազն 21 մարդ է մահացել այն բանից հետո, երբ ավտոբուսը, որն ուսանողներին տեղափոխում էր համալսարանի ընդունելության քննությունների, ընկել էր...
Աղբյուր` Panorama.am
14:36
Արմեն Պետրոսյան. Մասնակի վերահսկողության ճանապարհը մարմնավաճառության ոլորտում անընդունելի է
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Նախօրեին ոստիկանության կողմից մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հավաքատեղիներ հայտնաբերելու...
Աղբյուր` Panorama.am
14:30
Սև ծովից ցիկլոն է գալիս Հայաստան
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին, հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ոստիկանությունից հիշեցնում են. Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ոստիկանության ծառայողները օրենքով պաշտպանված են գրեթե բոլոր երկրներում:...
Աղբյուր` Panorama.am
14:05
Կարեն Սեդրակյանն վերընտրվեց ՏՄՊՊՀ անդամ
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ՝80 կողմ և 6 դեմ ձայներով, Կարեն Սեդրակյանին վերընտրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նատալյա Արինբասարովա. «Իմ երկրպագուն ինձ դավաճանեց, սիրահարվեցի Արմեն Ջիգարխանյանի քրոջը»
Դերասանուհի Նատալյա Արինբասարովայի ճակատագիրը կարող էր  այլ լիներ, եթե չլիներ ծանր ախտորոշումը` սրտի հիվանդությունը: Բալետի պարուհին, որի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Կոչ. «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից
Լրագրողական տասը կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Զախարովան մեկնաբանել է իր՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է իր՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:40
ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Պետդումայի արձագանքը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությանը
Ռուսաստանի Դաշնության Պետդուման արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։ Դուման հարցի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
13:27
Եթե երկրի նախագահը չստորագրի և չդիմի ՍԴ, ես մեծ հաճույքով կստորագրեմ «ՍԴ մասին» օրենքը. Արարատ Միրզոյան
«ՍԴ նախկին անդամներն, իհարկե, իրավունք ունեին դիմելու ՄԻԵԴ, ինչը և արել են։ Բայց ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պետք է ընդունի, թե ոչ, տեղյակ...
Աղբյուր` Panorama.am
13:23
Դուբայում սկսել են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին
Չնայած աշխարհում տարածված COVID-19-ի համաճարակին, Դուբայը սկսել է ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին: Հայտնել է «Associated...
Աղբյուր` Panorama.am
13:16
Հայինկասացիայի 200 աշխատակիցներ կդառնան գործազուրկ. «Մեզ խաբել են»
«Հայինկասացիա» ՓԲԸ 200 աշխատակիցները օգոստոսից կդառնան գործազուրկ։ «Մեզ ասել էին, որ բոլորին գործի կտեղավորեն...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վենետիկի կինոփառատոնը կանցկացվի սովորական ձևաչափով
Վենետիկի 77-րդ կինոփառատոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ այն չի անցկացվի առցանց ձևաչափով։ Դրա փոխարեն կազմակերպիչները կրճատել են...
Աղբյուր` Panorama.am
13:00
ԱՀԿ. Համավարակի պիկին դեռ չենք հասել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհը դեռ չի հասել կորոնավիրուսային համավարակի...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ո՞ւմ և ի՞նչ ընթացակարգով կտրամադրվի հանքարդյունահանման իրավունք
«Քայլեր ենք անում ընդերքի ավելի արդյունավետ և ռացիոնալ օգտագործման ուղղությամբ»,- խորհրդարանում ասաց Տարածքային կառավարման և...
Աղբյուր` Panorama.am
12:50
ՄԱԿ-ը կանխատեսում է աշխարհում ծայրահեղ աղքատություն՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով
ՄԱԿ-ը կանխատեսել է ծայրահեղ աղքատության աճ` կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այս մասին ասված է կազմակերպության «COVID-19-ի...
Աղբյուր` Panorama.am
12:44
Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է
ՊԵԿ ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու կասկածանքով
Աղբյուր` Panorama.am
12:39
Արցախում քննարկվել են զինված ուժերում հանցավորության հակազդման խնդիրները
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արցախում տեղակայված...
Աղբյուր` Panorama.am
12:33
Մահացել է հայտնի ֆինանսիստ Ռուբեն Ագանբեգյանի որդին
Ռուսաստանի մայրաքաղաքում ՃՏՊ հետևանքով մահացել է հայտնի ֆինանսիստ Ռուբեն Ագանբեգյանի որդին՝ 23-ամյա Աբելը։ Նա եղել է մեծ արագությամբ ընթացող...
Աղբյուր` Panorama.am
12:27
Կորոնավիրուսով վարակված Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոն հիդրօքսիքլորոքին է օգտագործում
Անցած գիշեր Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարոն հայտնել է, որ օգտագործում է  հիդրօքսիքլորոքին և իրեն արդեն լավ է զգում։ Բոլսոնարոն,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայտարարվել է Եվրամիության կանաչ և օրգանական ագրոբիզնեսի աջակցության մրցույթը
Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
12:12
ԱՀԿ-ն ընդունում է, որ կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն հազով ու փռշտոցով, այլ նաև շնչառությամբ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստովանել է՝ կան ապացույցներ, որ Covid-19-ը կարող է տարածվել նաև շնչառության ժամանակ փոքր...
Աղբյուր` Panorama.am
12:05
Եռաշերտ դիմակները շուկայում 90-120 դրամով են վաճառվում. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու
«Կառավարությունը ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում առաջադել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
12:03
Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}