ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:32 04/06/2020 Հայաստան

«Փաստ». Ավիացիայի խնդիրների համար իշխանությունները պատասխանատվությունը բարդում են նախկին իշխանությունների վրա

«Փաստ» թերթը գրում է.

««Ավիացիոն ոլորտը համաշխարհային կարևորություն ունեցող ուղղություն է, որի զարգացումը դրականորեն է անդրադառնում ոչ միայն ոլորտում ներգրավված անձանց բարեկեցության մակարդակի, այլև ողջ տնտեսության վրա։

Ավիացիան մեծ դերակատարություն ունի ինչպես գյուղատնտեսության, տուրիզմի, արդյունաբերության զարգացման գործում, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառության ծավալների մեծացման և բիզնես միջավայրի բարելավման հարցում: Եվ պատահական չէ, որ ավիացիայի առաջընթացին վերաբերող հարցերը գտնվում են պետությունների կառավարությունների հատուկ հոգացության ներքո։

Իսկ հայկական ավիացիայի զարգացումը առավել քան կարևոր է՝ ելնելով նաև այն հանգամանքից, որ մեր երկիրը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման ենթարկվելով, տրանզիտի հետ կապված խնդիրներ ունի։ Դրանով է պայմանավորված, որ տարիներ շարունակ մեր կառավարությունները խոսում են ավիացիոն ոլորտը զարգացնելու մասին։

Եվ հատկապես իշխանափոխությունից հետո կառավարությունում ակտիվ քննարկման էր դրվում քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագիրը, իսկ վարչապետ Փաշինյանը սիրում էր խոսել քաղաքացիական ավիացիային նոր որակ հաղորդելու մասին։

Վերջինս մասնավորապես հայտարարում էր, թե ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարևոր բաղադրիչ է, և դրա համար էլ հայկական ավիաընկերությունները շուկայում պետք է լինեն մրցունակ, որպեսզի կարողանան մրցակցել ինչպես միմյանց, այնպես էլ միջազգային իրենց մրցակիցների հետ:

Սակայն հայտարարություններ անելն այլ հարց է, այդ ուղղությամբ գործուն քայլեր կատարելն՝ այլ։ Եվ իշխանությունները փոխանակ պայմաններ ստեղծեին հայկական ավիաընկերությունների զարգացման և նոր ավիաընկերությունների ստեղծման համար, իրենց ողջ ներուժը ներդնում էին արտասահմանյան ավիաընկերություններին հայկական շուկա բերելու համար։

Սակայն առկա թերություններն ուղղելու փոխարեն, ավիացիոն իրավիճակում ստեղծված խնդիրների համար իշխանությունները փորձում էին ինչպես միշտ իրավիճակի պատասխանատվությունը հեռացնել իրենցից և այն բարդել այլոց՝ մասնավորապես նախկին իշխանությունների վրա։

Դրա համար էլ Փաշինյանը նշում էր, որ ոլորտում խնդիրներ են առաջ եկել, որովհետև քաղավիացիայի ոլորտի որոշ պաշտոնյաների սաբոտաժի արդյունքում պարզապես երկար ժամանակ չեն իմացել իրական փաստերը։

Իսկ փոխվարչապետ Ավինյանը, պատասխանելով քաղավիացիայի ոլորտի շուրջ պատգամավորներից մեկի հարցին, նշում էր, թե խոսքը վերջին տարիներին քաղավիացիայի գործունեության մասին չէ, այլ տասնյակ տարիների մասին է:

Բացթողումների հարցում սեփական մեղքը չընդունելու և քաղավիացիայի ոլորտի բարելավման ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկելու արդյունքում ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հայտնեց ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով:

Իսկ սա շատ մեծ ձախողում է Հայաստանի ավիացիոն իշխանությունների համար։ Եվ այս ձախողումը կոնկրետ հետևանքներ պետք է ունենա ոլորտի պատասխանատուների հետագա պաշտոնավարման հարցում, իսկ վարչապետն էլ պետք է ստանձնի այս ձախողման քաղաքական պատասխանատվությունը և նոր ռազմավարություն մշակի ոլորտը ցեխից դուրս հանելու համար, այլապես քաղավիացիան շուտով կարող է կանգնել բարդ իրավիճակի առաջ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ավիափոխադրողների համար ֆինանսական դժվարություններ են ի հայտ եկել։

Զուտ հեգնական կամ «սվաղելու» միջոցով իրավիճակն ավելի մեղմ ներկայացնելու քարոզչական հնարքներն արդեն չեն աշխատում...»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
«Ժողովուրդ». Ուժային կառույցներին հրահանգված է սառնասրտորեն գործել՝ էական չէ, թե ում հանդեպ է իրականացվելու պողպատյա հեղափոխությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Պետք է գործել սառնասրտությամբ». ուժային կառույցներին հենց այսպիսի հրահանգ է տրվել...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Հրապարակ». Զորքը առաջնագծից դուրս կբերեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ մոտ ապագայում կառավարության և ՌԴ-ի միջև պայմանավորվածություն ձեռք կբերվի...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Իրավունք». Սիփան Փաշինյանն արդեն իսկ Իջևանի քաղաքապետարանում սեփական ցանկությամբ աշխատանքներ է իրականացնում
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի զարմիկ, նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». Փաշինյանը ընտրվեց 26.49 տոկոսի կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո շարունակվում են տարատեսակ...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Հրապարակ». Մարդ կուսակցություններին պաշտոններ կառաջարկվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակությանը 3 տարի պառակտած և ատելության մթնոլորտ սերմանած Նիկոլ Փաշինյանը ընտրություններից...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժողովուրդ». Ինչու է պաշտոնից հրաժարվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ, ապա նոր խորհրդարանի կազմավորման գործընթացը կհետաձգվի
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքների մասին որոշում կընդունի ընտրության օրվանից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Իրավունք». Ինչ կլինի, եթե ՊՆ-ում ռուսամետ համարվող Հարությունյանին փոխարինելու գա սորոսականների հետ դաշինքի մեջ մտած Սամվել Բաբայանը
«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվում են լուրեր, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որն...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Առաջին նիստի ժամանակ պետք է ընտրվեն ԱԺ նախագահ և փոխնախագահներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 28-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ ընտրությունների արդյունքների...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». ԱԺ նախագահի թեկնածուները շատ են
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ ստացած քվեների՝ նախնական տվյալներով, ՔՊ-ն կունենա 68 կուսակցական պատգամավոր, 3...
Աղբյուր` Panorama.am
09:35
Հարութ Սասունյան. «Հայաստանում ժողովուրդն իր խոսքն ասաց, անկախ նրանից՝ համաձայն ենք դրա հետ, թե ոչ»
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ բուռն էին։ Այս ընտրություններում շատ է գրվել ու խոսվել թեկնածուների մասին, թե ով պետք է առաջնորդի...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալեն Ղևոնդյան. Կունենանք Արցախ Ադրբեջանի կազմում և վերջ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, անդրադառնալոց Ստեփանակերտում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով անցկացվող բողոքի ակցիաներին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:18
Բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:12
Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման հարցի քննարկումն ավարտվել է...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ռոբերտ Հայրապետյան. Վանաձորի 23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Հայատան»-ի ձայներն ավելացել են 10 անգամ
«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Մինչ սեփական նեղ շրջանակի...
Աղբյուր` Panorama.am
09:00
ՄԻՊ-ն Օձունի համայնքապետի հետ կատարված միջադեպի վերաբերյալ գրություն կուղարկի գլխավոր դատախազություն
 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին երեկ դիմել է «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի...
Աղբյուր` Panorama.am
23:30
Օձունի համայնքապետը հաղորդում է տվել ոստիկանությունում. Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։
Աղբյուր` Panorama.am
21:00
Ծայրահեղ զզվելի է, երբ փոքրոգի մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի պրոֆեսորը կալանավորվի․ Գևորգ Գրիգորյան
Ծայրահեղ զզվելի է, երբ փոքրոգի մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի պրոֆեսորը կալանավորվի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է բժիշկ Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
20:48
«Մենք ոնց կարող ենք սուտասան Արայիկ Հարությունյանին վստահել մեր երկրի կարևորագույն հարցերը»
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր նույնպես բողոքի ակցիա իրականացրեցին Ստեփանակերտի հրապարակում։ Այս անգամ նրանք...
Աղբյուր` Panorama.am
20:22
Համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ․ Արամ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։ Այս մասին հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Արամ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ինչպե՞ս պետք է կազմակերպել աշխատանքը՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
20:03
Լռեցնելու չստացված փորձ է, ուրիշ ոչինչ․ Միհրան Հակոբյանը՝ մեքենան պայթեցնելու փորձի մասին
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն անդրադարձել է իր մեքենայի վրա նռնակ նետելու այսօր տեղի ունեցած դեպքին՝ գրելով․․ «Առավոտյան...
Աղբյուր` Panorama.am
19:56
70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա. ԿԸՀ
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության...
Աղբյուր` Panorama.am
19:50
Իշխանությունն անցել է իր «մուրճային» կամ «պողպատե մանդատ» կոչված հիմարության կիրառմանը․ Արծվիկ Մինասյան
Իշխանությունն անցել է իր «մուրճային» կամ «պողպատե մանդատ» կոչված հիմարության կիրառմանը։ Այս մասին ասաց ՀՅԴ-ական Արծվիկ...
Աղբյուր` Panorama.am
19:43
ԱՀ ՄԻՊ-ը կհետևի Ատեփանակերտում տեղի ունեցող հավաքի ընթացքին
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Սեփանյանը գրում է․ «Այսօր առավոտյան ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ընտրական հանցագործությունների մասին ստացվել է 727 հաղորդում, հարուցվել 32 քրգործ
2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ․ Արմեն Աշոտյան
Մի զարմացեք, որ «դրսից» բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:23
«Հեքինգի Մոնա Լիզան» աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն եվրոյով
Նկարի նախկին տերը՝ Ռեյմոնդ Հեքինգը, կարծում էր, որ հենց այս կտավն է Լեոնարդոյի բնօրինակը:
Աղբյուր` Panorama.am
19:15
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար,...
Աղբյուր` Panorama.am
19:06
Հետապնդումների, ճնշումների նոր գործիք հանդիսացող հանձնաժողովը շուտով իր դերի մեջ կմտնի․ Տիգրան Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}