Իրավունք 18:33 04/06/2020 Հայաստան

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» կնքված պայմանագրերի  շրջանակներում պարտավոր լինելով ընկերության կողմից ապահովել պայմանագրային պարտավորությունների պահանջների պատշաճ կատարումը, նույն ընկերության ֆինանսական գծով փոխտնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2011թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով բժշկական կենտրոնի ղեկավարի իրենց կարգավիճակն ու հեղինակությունը, բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հանձնարարել են բուժօգնություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների հիվանդության պատմագրերում ներառել իրականությանը չհամապատասխանող տվյալներ:

Արդյունքում՝ բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում չստացած կամ 15 օրից պակաս ստացիոնար բուժում ստացած, ինչպես նաև ցերեկային ստացիոնար բուժում ստացած հիվանդների պատմագրերում լրացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ 15-օրյա և ավելի ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա՝ բժիշկ-այրվածքաբանների կողմից ներկայացված տվյալները ներառելով ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ լրացված «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի  թերթիկներում՝ դրանք ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետության կողմից ստացել չմատուցված բժշկական ծառայությունների դիմաց փոխանցված գումարներ՝  պետությանը պատճառելով էական՝  առանձնապես խոշոր չափի՝  154.775.080 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, ֆինանսական գծով փոխտնօրենի հետ պետական միջոց հանդիսացող գումարները յուրացնելու նախնական դիտավորությամբ, 2009թ. սեպտեմբերի 1-ին քաղաքացուն ընկերությունում աշխատանքի է ընդունել որպես ավտոմեխանիկ՝ վերջինիս հետ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն, որ նշված ընկերության ավտոտեխսպասարկման կետ հանդիսացող ավտոտնակում ավտոտեխսպասարկման աշխատանքներ կատարելու համար աշխատանքի ընդունված քաղաքացին ամեն ամիս որպես վարձավճար վճարվելու է 100 ԱՄՆ դոլար, իսկ որպես ընկերության գրանցված աշխատակցի հասանելիք ամենամսյա աշխատավարձը թողնելու է տնօրենին և փոխտնօրենին:

Արդյունքում՝ 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում հափշտակվել է որպես աշխատավարձ հաշվարկված առանձնապես խոշոր չափի՝ 4.798.121 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, 2008թ. ապրիլի 1-ին ընկերությունում որպես բանվոր աշխատանքի է ընդունել իր ծանոթին, ով մինչև՝ 2018թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, չի հաճախել աշխատանքի, այլ կատարել է ընկերության տնօրենի կողմից հանձնարարված՝ անձնական կարիքների համար նախատեսված աշխատանքներ, ինչի համար ծանոթի անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր՝ 4.071.879 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձ և արձակուրդային հասանելիք գումար՝ այդ կերպ վատնելով պետության կողմից տրամադրված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը) և 179-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:34
ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանի ու ՍԴ նախկին 3 անդամների դիմումը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախօրեին որոշում է կայացրել մերժել  միջանկյալ միջոցի կիրառումը «Գյուլումյանն ու մյուսներն...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վերաքննիչը բեկանել է Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու հետ ուղարկել նոր քննության
Վերաքննիչ քրեական դատարանը  բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտն ու գործը...
Աղբյուր` Panorama.am
20:31
Գյումրու տուն-ինտերնատում կորոնավիրուսից մահացել է 3 տարեց, վարակվածների թիվը 56 է. Նունե Գրիգորյան
Գյումրու տուն-ինտերնատում թեստավորում է արվել 151 խնամվողի և 66 աշխատողի,  վարակվածների թիվը 56 է, նրանցից  37-ը՝ տեղափոխվել է...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են
ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով ավելի են խստացվում ԱՀ մուտք գործելու պահանջները: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:21
Հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը՝ Հայաստանում
2020 թվականի հուլիսի 8-ին նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպած՝ «Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
20:08
FINA-ի առաջնահերթությունները ներկայացված են 2018-21 թթ․ ռազմավարական ծրագրում
Լողի միջազգային ֆեդերացիան / FINA /  նպատակ ունի 2024թ․ Փարիզում անցկացվելիք  օլիմպիական խաղերի ջրային մարզաձևերի ծրագրում էական...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հուլիսի 7-ի դրությամբ կայացվել է 4292 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 07-ի  դրությամբ կայացվել է 4292 կազմակերպության գործունեության դադարեցման...
Աղբյուր` Panorama.am
19:25
ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Հուլիսի 8-ին, ժամը 10։10-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու...
Աղբյուր` Panorama.am
19:18
Ակունքի հանքավայրի գործով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազություն
ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման...
Աղբյուր` Panorama.am
19:09
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։ «Հիմք...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայաստանի ըմբշամարտի թիմերը սկսում են ուսումնամարզական հավաքները
Որոշակի ընդմիջումից հետո իրենց  ուսումնամարզական հավաքներ  են սկսում  Հայաստանի ըմբշամարտի թիմերը։ Այս մասին տեղեկացնում  է...
Աղբյուր` Panorama.am
18:55
Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր` մեծ քանակությամբ
«Քաղաք Ստեփանավան» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր` մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հայտնաբերվել է օրինախախտման 2938 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 77486 է
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:34
Քանյե Ուեսթը ստեղծել է կուսակցությունը և այլևս չի աջակցում Թրամփին
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը  ստեղծել է իր քաղաքականություն միավորումը՝ «Տոնի կուսակցություն»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվել է Հայաստանի առողջապահության համակարգին
Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին՝ COVID-19-ի դեմ արդյունավետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Ձյունիկ սառնարան»-ի շենքը պայթեցվեց
Այսօր «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվեց  Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով
Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են երկիշխանություն ունեցող Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:57
Խորհրդարանն ընդունեց քննարկված բոլոր 12 նախագծերը
Խորհրդարանն ավարտեց հերթական արտահերթ նիստը: Օրակարգային 12 հարցերը քննարկվելուց հետո քվեարկության դրվեցին։ Այսպես, Կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՃՈ. 60 կմ/ժ արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա
2019 թվականի վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունները, այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, քան...
Աղբյուր` Panorama.am
17:33
Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին
Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանն աշնանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մատվիենկո. Այսօր վիրուսն է որոշումներ կայացնում` բացել սահմանները, թե ոչ
Ռուսաստանը կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը՝ կախված աշխարհում սանիտարահամաճարակային իրավիճակից: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
17:19
ԲԴԽ նախագահ. Այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ
Բարձրագույն Դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հղել վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։ Ուղերձում ասված...
Աղբյուր` Panorama.am
17:15
Պատգամավորը դիմեց իրավապահներին՝ գնալ քաղաքացիների ահազանգերի հետքերով
«Վերջերս տեղեկություններ եմ ստանում այն մասին, որ քաղաքացիները, որոնք կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում և իրենց առաջարկում են՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ոստիկանների պահանջներին չենթարկվելու 10 քրեական գործ է քննվել
Արտակարգ դրության՝ (covid 19) համավարակի պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am
16:54
Առաջարկվում է մայթեզրերը «բեռնաթափել» վաճառքի դրված կամ վարձակալությամբ տրվող մեքենաներից
«Մենք Հանրապետության ողջ տարածքում խնդիր ունենք տրասպորտային միջոցների՝ մայթեզրերին կայանելու հետ կապված»,- խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
16:50
ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում չբավարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։ «Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում...
Աղբյուր` Panorama.am
16:35
Տիկարաձե. Սահմաններին ունենք մոնիտորինգի և դեպքերի բացահայտման մեծ փորձ
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, երկիրը մեծ փորձ ունի սահմաններին մոնիտորինգի և վարակման դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել
ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}