Էմին Երիցյան. Տապալված պատասխանատուներին պետք է ժամանակին փոխել
«Հայաստանի համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանը գրում է.
«Տապալված պատասխանատուներին պետք է ժամանակին փոխել, անկախ կրիտիկական վիճակից։
Ավիացիան տապալած մարդը հայտարարում է, որ պրոակտիվ լինելու դեպքում 2.5 տարուց կարելի է ոտքի կանգնել։ Բա մինչև այդ ի՞նչ էր անում։ Տապալել է՝ պետք է փոխարինել։ Պետական կառավարման համակարգը «կրկին փորձելու» կամ «դասեր քաղելու» տեղ չէ։ Հետևանքները ծանր են լինում։
Համավարակի դեպքում նույնն է։
Պատասխանատուներին պետք է փոխել մարդկանցով, ովքեր ավելի փորձառու են ու ավելի արդյունավետ ռազմավարություն ու գործողությունների պլան կառաջարկեն։
Կադրերը պետք է փոխվեն։ Կադրային փոփոխություններ չանելով ամբողջ պատասխանատվությունը կենտրոնանում է վարչապետի վրա։
Եվ արդեն ժամանակը չէ՞ այլ երկրների օժանադկությանը դիմելու՝ Վրաստան, Ռուսաստան...
Վրաստանը կարող է նաև որոշ քանակի ծանր հիվանդներ ընդունել»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարման փորձագետ. Մենք անցնում ենք բիֆուրկացիոն կետը
- «Ժառանգություն». Պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է հրաժարական տան
- Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա
- Երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և գործում է անհեռատես նրան չի օգնում ոչինչ. Գևորգ Պետրոսյան