Ջավախքի գյուղերից մեկի բնակչի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակչի մոտ, որը հունիսի 2-ին տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ, հաստատվել է կորոնավիրուս: Ախալքալաքի մունիցիպալիտետի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանի խոսքով, Ղաուրմա գյուղի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Jnews-ի հաղորդմամբ, սա Ջավախքում առաջին դեպքն է:
Հանրային առողջապահության կենտրոնից հայտնել են, նա ունի թեթև, ասիմպտոմատիկ հիվանդության ընթացք: Մասնագետների կարծիքով, այս ձևի ախտանշանները կարող են լինել համի զգացողության և հոտառության կորուստը: Ասիմպտոմատիկ մեղմ ձևը վիրուսի արագ տարածման պատճառ է հանդիսանում:
Մայիսի 31-ին Ղաուրմա գյուղի բնակիչը կարանտինից տուն էր վերադարձել։ Վրաստան տեղափոխվելուց հետո նա ավելի քան 14 օր կարանտինային գոտում էր գտնվում: Նրան թեստավորել էին կորոնավիրուսի առնչությամբ, բայց թույլ էին տվել տուն գնալ, սակայն հունիսի 2-ին Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակիչը կեսօրին տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ՝ կորոնավիրուսի կասկածանքով: Բնակիչն ինքը չէր դիմել տեղի հիվանդանոցներին կամ բժիշկներին: Նրան փնտրել և գտել էին Հիվանդությունների վերահսկման կենտրոնից:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, 1 մահ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 մարդ
- Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք
- Վրաստանում կորոնավիրուսի վարակի 11 նոր դեպք է հաստատվել
- Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկա
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին