Քաղաքական 12:33 04/06/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. բոլոր ջանքերի և ռեսուրսների համախմբման պահը

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին
Դիմում եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Դիմում եմ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին
Դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

Դիմում եմ մեկ հարցով։

Հայաստանի՝ համաճարակով պայմանավորված վիճակն աղետալի է։ Վերջին օրերի ցուցանիշները մի շարք կոպիտ սխալների արդյունքն են։ Իրավիճակը վատթարանում է օր օրի։ Մարդկանց անհասանելի են թեստերը, բուժօգնության հնարավորությունը։ Հիվանդանոցներում տեղերն այլևս չեն բավարարում։ 
Կառավարությունը և կառավարության ղեկավարը համարժեք չեն գնահատում ստեղծված իրավիճակը։ Չդադարող բրիֆինգները, լայվերը չեն պարունակում գրեթե ոչ մի ռացիոնալ քայլ, օպերատիվ լուծման տարրեր։ Դրանք մեծ մասամբ դատարկ խոսակցություններ են, որոնք չեն ազդելու վարակի տարածման հետագա ընթացքի վրա, չեն մեղմացնելու մարդկանց տառապանքը, չեն զսպելու աղետը։

Վերջին օրերին հանրության բազմաթիվ հայտնի դեմքեր, բազմաթիվ քաղաքացիներ դիմել են կառավարությանը՝ կոչ անելով՝ միջազզգային  հրատապ օգնության խնդրանքով դիմել բարեկամ պետությունների և միջազգային կազմակերպությունների։
Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է հանրության ներկայացուցիչների կոչը։ Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է նաև մյուս բոլոր ռացիոնալ առաջարկները և խորհուրդները։ Գինը մեր քաղաքացիների առողջությունն է ու կյանքը։
Դիմում եմ Ձեզ՝ հարգարժան պարոն Նախագահ. միացե՛ք հանրային պահանջին և հրապարակային կոչ արեք կառավարությանը՝ դիմելու հրատապ միջազգային օգնության։
Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, վստահելի թեստերի մեծ խմբաքանակ, դեղորայք։ Շտապ։ Ամեն ուշացրած օր մեծացնում է սխալի գինը՝ վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների կյանքը։

Պարոն Նախագահ, սահմանադրությամբ ձեզ համար նման լիազորություն նախատեսված չէ, բայց սահմանադրությունը որևէ կերպ չի արգելում անել հրատապ քայլեր՝ համավարակի դեմ պայքարի տապալման պարագայում իրավիճակը փրկելու համար։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Հատկապես որ շաբաթներ առաջ դուք Ձեր նախաձեռնությամբ կարողացել եք Հայաստանի համար զգալի օգնություն բերել։

Պարոն Ա. Միրզոյան. որպես իշխանության կարևորագույն ճյուղի ղեկավար, մի՛ նույնականացեք անգործունյա կառավարության հետ, հրապարակային խնդիրներ ձևակերպեք կառավարության առաջ և պահանջեք հրատապ լուծումներ։ Հիմա թիմ-թիմ խաղալու ժամանակը չէ։ Ողբերգությունը թիմ չի ճանաչում։ Հիմա թանկ է ողջամտությունը և ռացիոնալ աշխատանքը։

Պարոն Է. Մարտիրոսյան. հասկանալով, որ Ձեր պաշտոնում ընդունված չէ հրապարակային խոսքը, այնուամենայնիվ սա ազգային անվտանգության խնդիր է, սա աննախադեպ իրավիճակ է, որից պետք է դուրս բերել երկիրը հնարավորինս փոքր կորուստներով։

Վեհափառ Տեր,

Երկու տարի շարունակ բզկտված և ճամբարների բաժանված հասարակությունը, ժողովրդի տարբեր հատվածներ ունեն Ձեր խոսքի կարիքը՝ համաճարակի դեմ պայքարում ջանքերը միավորելու համար։ Համայն հայությունն ունի ձեր խոսքի կարիքը՝ հրատապ աջակցություն կազմակերպելու և, վերջապես, ձեր իրավունքն է՝ դիմելու կառավարությանը բարեկամ պետություններին՝ հրատապ աջակցություն խնդրելու։ 

Այս օրերին շատ է խոսվում մեր ժողովրդի պատասխանատվության աստիճանի մասին՝ այն ներկայացնելով որպես համաճարակը զսպելու գործում ամենակարևոր գործոն։ Եկեք պարզ խոսենք. որևէ հասարակություն միատարր չէ, ցանկացած երկրի ցանկացած հասարակություն բաղկացած է ամենատարբեր պատկերացումներ և վարքագիծ ունեցող մարդկանցից։ Մեզ մոտ կան հասարակության լայն շերտեր, որոնք ընդգծված կարգապահ, պատասխանատու, խոհեմ պահվածք են դրսևորել համաճարակի ողջ ընթացքում։ Սակայն դա նրանց չի ապահովել ո՛չ թեստավորման հնարավորությամբ, ո՛չ բուժօգնության պատշաճ կազմակերպմամբ, ո՛չ տեղեկատվական հասանելիությամբ՝ այն ամենով, ինչը պետությա՛ն, պետական կառույցների պատասխանատվության տակ էր։ Դիմակների համընդհանուր կրումը գուցե կարևոր է, սակայն համավարակի կառավարման գործում չի կարող լինել թիվ մեկ գործոնը, եթե չի ուղեկցվելու մյուս կարևորագույն քայլերով՝  ագրեսիվ թեստավորմամբ, կոնտակտավորների արդյունավետ վերահսկողությամբ, հիվանդանոցային հզորությունների կտրուկ և հասցեական մեծացմամբ և այլն։

Հակաբնական է, որ իշխանությունն այս ընթացքում ակտիվորեն զբաղված էր պետական կառույցները իր քաղաքական հարցերը լուծելուն ծառայեցնելով. բնական կլիներ, որ պետությունը դառնար մի մեծ, կազմակերպված պարետատուն, որի բոլոր օղակների աշխատանքն ուղղված լինեին ճգնաժամի հաղթահարմանը։ Իշխանությունը չդադարեց պետությունն իր սեփական քաղաքական խնդիրների համար ծառայեցնել, այնինչ պետք է լիներ ուղիղ հակառակը։ Մենք այսպիսով նաև պետական ռեսուրսների զգալի վատնում ունեցանք՝ մարդկային, կազմակերպչական, տեղեկատվական ռեսուրսների, որոնք ծախսվեցին բոլորովին այլ նպատակներով։ Վատնվեց նաև իշխանության խոսքը՝ որպես արժեք, և այն այսօր այլևս պրակտիկորեն չի ծառայում իր նպատակին, չի օգնում համաճարակի զսպմանը, լուրջ չի ընկալվում և ազդեցություն չի ունենում մարդկանց վրա։ Սա ես ցավով եմ ասում, քանի որ իշխանության խոսքը կարևոր ռեսուրս է, որը պետք է գալիս ճգնաժամի պահերին։

Այսօր մենք ունենք ռեսուրսները համախմբելու և դրսից աջակցություն ստանալու խնդիր։ Բոլորն իրենց կապերով, իրենց հեղինակության ուժով պետք է միանան՝ այդ աջակցությունը դեպի Հայաստան ուղղելու և իրավիճակը փրկելու խնդրին»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}