Նոյեմբերյանի բժիշկները վարակված են և ջերմությամբ գնում են բուժօգնություն տրամադրելու. Զոհրաբյան
«Այսօր 697 վարակակիր ունենք, սա արդեն խուճապ է»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, երկու օրվա ընթացքում հիվանդության հետևանքով 26 մահ է գրանցվել։
«Խոսում ենք խրամատների մասին, ես չգիտեմ ավելի լավ խրամատ, քան ընդդիմության ի սկզբանե արածը։ Եթե կառավարությունն իր ճանապարհային քարտեզը գծեր այն առաջարկներով, որ մենք ներկայացնում էինք, հնարավոր կլիներ կորոնավիրուսի շղթան կոտրել։ Մեր ներկայացրած առաջարկներից որևէ մեկն, ըստ էության, չի ընդունվել։ Էլ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը։ Դուք մեծամասնություն եք, դուք վերցրիք քաղաքական պատասխանատվություն, ընդդիմությանն էլ ասացիք՝ ձեր առաջարկությունները լավը չեն, մենք կարող ենք պրոցեսը պահել կառավարելի շրջանակում։ Իսկ այսօր և՛ վարչապետը, և՛ առողջապահության նախարարը ամեն օր մի քանի անգամ ասում են՝ պրոցեսն այլևս անկառավարելի է»,- նշեց պատգամավորը։
Նա հիշեցրեց՝ առողջապահության նախարարը 28 օր առաջ ասել էր, որ այսօր ունենալու ենք կորոնավիրուսային հիվանդության այս թիվը.
«Չէի՞ք հավատում առողջապահության նախարարին։ Նա գրագետ կանխատեսում էր արել, իսկ դուք արդեն պիտի բոլոր հաշվարկներն իրականացնեիք՝ հենց այդ տվյալների ու կանխատեսման հիման վրա։ Հիմա եկել ասում եք՝ հաշվարկներ պիտի անենք, բայց դուք դրանց համար ժամանակ ունեիք»։
Ն. Զոհրաբյանը շեշտեց՝ ժամանակն է հատուկ նիստ հրավիրելու։
«Ես հիմա կտամ Նոյեմբերյանի բժիշկների համարները, որոնք ասում են՝ իրենց թեստեր չեն անում, բայց իրենք բոլորը վարակված են, ջերմությունով գնում են առաջնային օգնություն ցույց տալու։ Ե՞րբ պիտի հասկանանք, թե կորոնավիրուսային հիվանդության հիմնադրամի գումարները ինչի վրա են ծախսվել։ Կա փակ նիստ գումարելու անհրաժեշտություն, և մենք այդ նախաձեռնությամբ հանդես ենք գալու»,- եզրափակեց խոսքը Ն. Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե առողջապահության նախարարը «Ֆեյսբուքում» ցինիզմով չզբաղվեր, կունենայինք լավ աշխատանք. Թանդիլյան
- Եթե գումարի խնդիր կա, ասեք. Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին