Ամփոփվել են 2020 գարնանային որակավորման քննությունները.Փաստաբանների պալատ
Ամփոփվել են 2020 գարնանային որակավորման քննությունները: Հավակնորդների մի մասը որակավորման քննություններին մասնակցել է առցանց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը:
«2020թ. գարնան որակավորման քննություններին մասնակցել է ընդհանուր 97 հավակնորդ, որից՝
• 2 հավակնորդ- 2019թ. աշնանը փաստաբանական դպրոցն ավարտած, սակայն որակավորման քննություններին հարգելի պատճառով չմասնակցած
• 1 հավակնորդ- 2019թ. աշնան որակավորման քննությունների 2-րդ փուլի դեոնթոլոգիայի բաղադրիչից կտրված
• 94 հավակնորդ- փաստաբանական դպրոցի շրջանավարտներ (այդ թվում՝ հատուկ դիմորդներ և 5 ու ավել տարվա ստաժ ունեցող ունկնդիրներ)
ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 04.06.2020թ. կայացած նիստում ամփոփել է 2020թ. գարնան որակավորման քննության արդյունքները, որոնց համաձայն որակավորման քննությունները՝
• հանձնել է 65 հավակնորդ.
• չի հանձնել 32 հավակնորդ:
Հիշեցնենք, որ որակավորման քննությունն անցկացվել է հեռավար կարգով, իսկ այն հավակնորդների համար, որոնք չեն կարողացել ապահովել հեռավար քննության համար անհրաժեշտ պայմաններ՝ առկա եղանակով: Քննությունը կազմակերպվել է 9 խմբերի միջոցով, որոնցից 5 խումբն՝ առկա, իսկ 4 խումբը՝ հեռավար: Առկա եղանակով քննության ժամանակ պահպանվել են պարետի որոշման պահանջները, այդ թվում՝ հավակնորդները քննությունը հանձնել են դիմակներով, ձեռնոցներով»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին