Արսեն Ավակովի հակառակորդները Ռադայի մերձակայքում այրել են ՈւԱԶ ոստիկանության հին մեքենա
Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի ընդդիմախոսները բողոքի ցույցի ժամանակ, որը տեղի է ունեցել Գերագույն ռադայի մոտակայքում, այրել են հին ոստիկանական ՈւԱԶ-ը՝ խորհրդանշելով 1990-ականների իրավապահ համակարգը: Այս մասին գրում է Lenta-ն։
Բողոքի ցույցին մասնակցել են նաև պատգամավորներ «Ձայն» և «Ժողովրդի ծառա» կուսակցություններից, ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կադրերում երևում է, որ մեքենան նկարվել է ոստիկանական մեքենայի պես: Նրա վրա գրվել է «Ավակով՝ սատանա»:
Նշենք, որ Ավակովի հրաժարականը, որը պահպանեց պաշտոնը Զելենսկու կառավարությունում, պահանջում են նաև նախագահ Զելենսկու կուսակցության պատգամավորները։