Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Արցախի հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի հունիսի 9-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով․
1. Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության մասին»,-նշված է հաղորդագրությունում: