Գինեսի ռեկորդակիրը դժբախտ պատահարից հետո կորցրել է աշխարհում ամենաերկար եղունգները
Գինեսի ռեկորդակիր ամերիկացի Լի Ռեդմոնդը վթարի է ենթարկվել։ Մեքենան, որի մեջ նա եղել է, բախվել է ևս երեք մեքենայի։
Ռեդմոնդը մեքենայի միջից թռել է ճանապարհին։ kp.ru-ի հաղորդմամբ, երբ շոկն անցել է, նա սկսել է լացել իր եղունգների համար, որոնք նա չէր կտրել 1979 թվականից, և հենց դրա համար էլ ընդգրկվել էր Գինեսի ռեկորդակիրների գրքում։
«Առաջինը, ինչը ես նկատեցի վթարից հետո, ձեռքի եղունգներն էին, և սկսեցի լացել»,- ասել է նա։
Նա սկսել է ասֆալտից հավաքել այն, ինչի շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչել է նրան և անվանել «Տիկին եղունգ»։ Կինն ափսոսում է, որ այս վթարի արդյունքում կորցրել է «իր մի մասը»։
Այդ վթարից հետո Լի Ռեդմոնդն այլևս աշխարհում ամենաերկար եղունգներ ունեցող մարդը չէ, նա զրկվել է այդ իրավունքից, նրան գերազանցել է Այաննե Ուիլյամսը։