Անկարող եմ զսպել զայրույթս և չանդադառնալ այս ստորությանը. Ռուբեն Հակոբյան
Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տեսանյութին, որտեղ ոստիկանները բռնություն են գործադրում դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ։
«Անկարող եմ զսպել զայրույթս և չանդադառնալ այս ստորությանը, ինչն անվերապահ պաշտպանվում և խրախուսվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Միայն մոլագար սադիստը հեղաշրջումով զավթած իշխանությունը պահելու համար կարող էր պաշտպանել նման վայրագությունը։
Համոզված եմ, եթե ոստիկանների կողմից նման ակնհայտ բռնություն կատարվեր իր ընդդիմության շրջանում, ինքը կփորձեր մի նոր մարտի մեկ կազմակերպել՝ բռնության հստակ կոչով հայտարարելով, թե ինչպես է հոգին փառավորվում, երբ ամբոխը ծեծում է ոստիկանին... Չշարունակեմ...
Հարգելի հպարտ քաղաքացի, վերջապես հասկացի՛ր, որ օր առաջ պետք է ազատվել թույնով ու չարությամբ պրկված այս իշխանատենչ երևույթից։ Այլապես վաղը կարող է ուշ լինել»,-գրել է նա։