Եթե նման սցենարով ընթանար՝ չեմ կարծում, որ դուք այսօր իշխանության կլինեիք. Սերգեյ Բագրատյան
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մեր հարգարժան վարչապետը, նախկին ընդդիմության առաջնորդն, այս ամբիոնից դրվատեր նախորդ կառավարությանը, պատկերացնո՞ւմ եք նման սցենար: Եթե նման սցենարով ընթանար՝ չեմ կարծում, որ դուք այսօր իշխանության կլինեիք»,- «Իմ քայլը» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանին արձագանքեց պատգամավոր Սերգե Բագրատյանը:
Սողոմոնյանը մինչ այդ հռետորական հարցադրում էր արել, թե ինչու ընդդիմությունը չի տեսնում կառավարության դրական աշխատանքը և միայն բացասականն է նշում:
Սերգեյ Բագրատյանի պատկերացմամբ, ընդդիմությունը կոչված չէ դրվատելու կառավարությանը, այլ պետք է կառավարության աշխատանքներում գտնի թերությունները, բարաձրաձայնի դրանք և քննադատի:
«Սա այնպիսի ճշմարտություն է, պարոն Սողոմոնյան, որ նույնիսկ բարձրաձայնել պետք չէ»,- նկատեց Բագրատյանը և կոչ արեց բարեհաճ գտնվել այսօրվա ընդդիմության նկատմամբ, որոնք իրենց աշխատանքն են կատարում՝ այն է վերահսկում են կառավրության աշխատանքները:
Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի, չի բացառվում, որ ընդդիմադիրների ելութների մեջ լինեն անհիմն հարցապնդումներ, այդ դեպքում էլ խորհրդարանական մեծամասնությունը կարող է ասել, որ հարցապնդումը չի համապատասխանում իրականությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան