Տուգանք՝ Ուկրաինայի նախագահի սուրճի համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելելով Խմելնիցկիի շրջան՝ իրեն ուղեկցող պաշտոնյաների հետ միասին մտել է սրճարան, որտեղ նրանց սուրճ են հյուրասիրել։ Մինչդեռ, այդ պահին սպասարկումը թույլատրվում էր միայն հաստատությունների տեռասներում: Այս մասին գրում է Euronews-ը։
Վլադիմիր Զելենսկին մամուլին ասել է․ «Նրանք ասացին ներս եկեք, ես էլ ներս մտա։ Ես պատրաստ եմ վճարել կանոնները խախտելու համար»:
Ուկրաինայի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն, որը Զելենսկու հետ է եղել, մեկնաբանել է կորոնավիրուսի նոր դեպքերի աճը՝ ասելով, որ «նա դեռ չի կարող ասել, որ սա կարանտինի թուլացման հետևանք է», բայց ուշադիր հետևելու են իրավիճակին:
Ընդհանուր առմամբ, երկրում կա գրեթե 26 հազար վարակակիր, COVID-19- ից մահացել է ավելի քան 760 մարդ: