Քաղաքական 14:10 05/06/2020 Հայաստան

Արամ Գ. Սարգսյան. Այս ամենը երկար չի տևելու, ինչքան էլ փորձեն իրենք իրենց դուխ տան

«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ պետք է մտածենք պետության, ժողովրդի փրկության մասին», - ասուլիսում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։

Նա նշեց, որ իրենք առաջարկություններ են ուղարկել տարբեր խնդիրների վերաբերյալ, մերժել են, վերջերս էլ են ուղարկել, հիմա էլ նամակն են կորցրել։

Հասարակական-քաղաքական գործչի խոսքով, իրենց առաջարկություններից ամենագլխավորն այն է, որ ամոթ է չիմանալ ու չփորձել իմանալ, ամոթ է, որ չեն փորձում օգնության դիմել այն պետություններին, որոնք հաղթահարել ու հաղթահարում են կորոնավիրուսը։

«Գործը հասել է նրան, որ վրացական ՀԿ ներկայացուցիչները մեզ մեղք են գալիս, ասում են՝ գնանք, օգնենք հայերին։ Այսինքն,դուք չեք դիմում, Արսեն Թորոսյանի անպարկեշտ հայտարարությունից հետո  ամեն դեպքում Վրաստանն այդպիսի մարդասիրական քայլ է կատարում, դուք դեռ մտածում եք՝ գնա՞լ այդ քայլին, թե՞ ոչ։ Անհապաղ պետք է դա արվի, որովհետև այս երիտասարդները կառավարչական որևէ փորձ չունեն, չեն էլ ուզում սովորել։ Առողջապահական համակարգը գործում է ծանրաբեռնվածությամբ, բուժաշխատողներն աշխատում են։ Խոսքը բուժաշխատողների մասին չէ, այլ ինչպես պետք է պետությունը կառավարել, համակարգը բերել նրան, որ գործի»,- ասաց Ա. Սարգսյանը։

Նրա խոսքով, այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը դառնալու է գետո տարածաշրջանում, երկրներն ասելու են՝ «ռիսկային գոտիից եք, մի եկեք»։

«500-600 հոգի վարակված ենք ունենում օրական։ Նախարարը բայղուշի նման ասում է՝ կլինի 10 հազար, 20 հազար։ Ոնց որ ահաբեկեն ժողովրդին։ Դուք սթրեսի եք ենթարկում մարդկանց, դա բերում է նրան, որ իմունային համակարգը քայքայվում է։ Կարելի՞ է նման պարզունակ բաները սրանց բացատրել»,- նշեց նա։

Ա. Սարգսյանն ասաց, որ իրենց կուսակցությունում քննարկում է եղել, եկել են եզրակացության, որ ժամանակն է ստեղծել ժամանակավոր և առանց աշխատավարձի պետական խորհուրդ, որտեղ ներառվեն այն մարդիկ, որոնք ունեն պետական, քաղաքական կառավարման, մասնագիտական բարձր որակավորում, աշխատեն կառավարության հետ։

«Կարծում են, որ ամեն ինչ գիտեն։ Երիտասարդներին լսում էի՝ պատասխանատվությունը մեզ վրա է, կկրենք պատասխանատվություն։  Այ բալա, քո պատասխանատվություն կրելը, նրա պատասխան տալը մեզ  բացարձակ չի հետաքրքրում, բլա-բլա չանեք։ Վարչապետը ելութ էր ունենում, դասախոսություն լսեցի։ Ընդամենը դա է, իրավիճակը չեք գնատահում»,- նշեց հասարակական-քաղաքական գործիչը։

Խոսելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի մասին, Ա. Սարգսյանն ասաց, որ նա իր աշխատանքի ընթացքում հաստատել է, որ բարձր որակի մասնագետ է, կարողացել է ապահովել մուտքերը բյուջե, ինչի մասին անընդհատ խոսվել է։

«Հիմա պարզվում է Դավիթ Անանյանը հրաժարական է տալիս առանց բացատրության։ Նա տաս օր առաջ նման տրամադրություն չուներ։ Կնշանակի, որ այստեղ խոսքը գնում է այն մասին, թե ծխախոտի սկանդալն ինչով է բացատրված։ Նա չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել, քաջ գիտակցում է, որ վաղը, մյուս օրը բացահայտվելու է, ռուսական կողմը ներկայացնելու է, թե ովքեր են իրականում։ Պատասխան տալ այն բանի համար, որ ինքը մեղավոր չէ, պարզ է, որ չի ուզում։ Եթե անգամ մաքսայինը ոչ մի մեղք չի ունեցել մաքսանենգ ճանապարհով դուրս եկած ծխախոտի համար, ուրեմն բացահայտեք, թե ովքեր են արտահանողները, նրանք են կատարել այդ հանցագործությունը։ Ամեն դեպքում այս ճշմարտությունը դուրս է գալու ջրի երես»,- ասաց նա։

Ա. Սարգսյանը նշեց, որ այս ամենը երկար չի տևելու, ինչքան էլ փորձեն իրենք իրենց դուխ տան, ինչպես իրենք են ասում, չի ստացվելու։

«Պարզ իրավիճակ է՝ գալիս եք այնպիսի ճգնաժամի, երբ որ արդեն իսկ անկառավարելի է։ Մեզ համար կարևոր է, որ պետությունը կայուն մնա այս պայմաններում՝ իմանալով, թե ինչ թշնամի ունենք, ինչպես է հոխորտալով խոսում։ Չեն էլ կարողանում պատասխանել Ալիևին։ Ալիևի հոխորտալը պատահական չէ, նրանք զգում են  այս թուլությունը»,- ասաց  Արամ Գասպարի Սարգսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:59
Իրավախախտման 2806 դեպք՝ մեկ օրում
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Մահացել է 105-ամյա Նուրհան Յոսուփովիչը
Մահացել է 105-ամյա Նուրհան Յոսուփովիչը։ Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մարտի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
15:00
Բրիտանիայում կարանտինից ազատում են սպորտի և կինոյի աստղերին
Մեծ Բրիտանիայում շուտով կարանտինի սահմանափակումները կհանվեն այդ երկիր ժամանած մարզական և կինոյի աստղերի համար: Միևնույն ժամանակ, մարզական...
Աղբյուր` Panorama.am
14:53
Արցախում կխստացվեն միջոցառումները
Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել
Աղբյուր` Panorama.am
14:48
Գաղտնալսել են ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին և հրապարակել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղեկացնում է, որ իրեն սադրել են, ձայնագրել ու հրապարակել։ Նա...
Աղբյուր` Panorama.am
14:43
Տարհանում է իրականացվում «Դալմա մոլ»-ում
Այս պահին ոստիկանության աշխատակիցները տարհանում են իրականացնում «Դալմա մոլ»-ի տարածքից։ ԱԻՆ-ը ստացել է պայթուցիկ սարքի տեղադրման...
Աղբյուր` Panorama.am
14:40
Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին
Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական...
Աղբյուր` Panorama.am
14:34
«Ոչ վարկային թալանին». Բեռնատարով ակցիա
«Ոչ վարկային թալանին»։ Այս ու այլ պահանջներ էին բղավում Երևանի կենտրոնով՝ Վազգեն Սարգսյան փողոցով ընթացող բեռնատարում եղած մի քանի...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհ են դարձել 25 քաղաքացիներ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
14:24
Իսրայելը հետաձգում է Արևմտյան ափի անեքսիան
Իսրայելը որոշել է հետաձգել Արևմտյան ափի անեքսիան, առաջիկա օրերին գործողությունը չի իրականացվի: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, հայտնել է Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
14:19
«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբերի տեղադրման մասին հաղորդագրություն է տարածվել
Այսօր ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել՝  ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:16
ԶԼՄ-ները նշել են՝ որքան գումար է վճարել Գերմանիան ԱՄՆ բանակի տեղակայման համար
Գերմանիան վճարել է մոտ մեկ միլիարդ եվրո 10 տարվա ընթացքում` ԱՄՆ-ի բանակը երկրի ներսում տեղակայելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կորոնավիրուսը կարող է ախտահարել ոչ միայն թոքերը, այլ նաև՝ գլխուղեղը. բժիշկ
«Սա իսկապես լուրջ խնդիր է, մոտենում ենք հիվանդության 30 հազար հաստատված դեպքերի շեմին»,- այսօր «COVID-19. Հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մյունխենի ավանդական մարաթոնը կանցկացվի նոր ձևաչափով
Մյունխենի ավանդական մարաթոնի կազմակերպիչները հայտնել են, որ հոկտեմբերի 11-ին նախատեսված վազքարշավը կանցկացվի նոր ձևաչափով: ՀԱՕԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:52
Ղևոնդ Ալիշան-200
«Ալիշանը մեծ ու հեռատես աչք է, որ Վենետիկում ապրելով` կարողանում է համրել Հայաստանի բոլոր քարերը»:
Աղբյուր` Panorama.am
13:43
«Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ
Հարուցվել է վարչական վարույթ։
Աղբյուր` Panorama.am
13:38
Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 205․000-ը
Թուրքիայում հուլիսի 5-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
13:32
«Նոր ալիքը» չեղարկվել է
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը չեղարկվել է։ news.ru-ն գրում է, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
13:24
Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը
Այն ներկայացվելու է կից հիմ­նա­րար նալ­բան­դյա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րով:
Աղբյուր` Panorama.am
13:15
Իրաքում հերքել են Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման մասին տեղեկությունները
Երկուշաբթի օրը Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հերքել են Իրաքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռային հարված...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6611 դեպք
Ռուսաստանում մեկ օրական հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 611 դեպք, որի արդյունքում վարակների ընդհանուր թիվը դարձել է 687 862-ը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:00
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Երաժշտական ողջույնը»
Թատրոնի նոր շենքի շինհրապարակից
Աղբյուր` Panorama.am
12:52
Համավարակի ընթացքում առնետներն ավելի վտանգավոր են դարձել
Համավարակի ընթացքում թափոնների և դուրս նետվող աղբի քանակի կրճատման պատճառով կրծողներն ավելի ու ավելի հաճախ են ներխուժում բնակելի տներ։...
Աղբյուր` Panorama.am
12:45
Կանսկի տեսափառատոնը կանցկացվի շուրջօրյա հեռարձակման ֆորմատով
Կանսկի 19-րդ միջազգային տեսափառատոնի մրցութային ծրագրում 35 ֆիլմ է 18 երկրից: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 23-29-ը:  kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
12:38
Վիետնամի Vingroup-ն արտադրում է առաջին 5G սմարթֆոնները Vsmart ապրանքանիշի ներքո
Վիետնամի VinSmart-ը՝ Vingroup-ի միավորը, արտադրել է իր առաջին 5G սմարթֆոնները՝ ԱՄՆ Qualcomm-ի հետ համագործակցությամբ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:32
Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Մագնիտսկու սպանության մեջ ներգրավվածների նկատմամբ
Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի այն քաղաքացիների նկատմամբ, որոնց անունները Բրիտանիայի արտաքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
12:25
Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք
Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատում է...
Աղբյուր` Panorama.am
12:20
Մեկ շաբաթում գրանցվել է 379 արտակարգ դեպք
Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ․ Մասնավորապես, 272-ը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}