Հասարակություն 17:54 05/06/2020 Հայաստան

Կաթողիկոս. Աղետը կանխել հնարավոր է միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպում-քննարկում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, զրույցի ընթացքում քննարկվեցին համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը,  մտահոգություն արտահայտվեց հայրենական, քաղաքական կյանքում ստեղծված անհամերաշխության, հակառակության մթնոլորտի առնչությամբ։

«Սիրով, խաղաղությամբ, համբերատարությամբ, միմյանց հանդեպ բարի ու հոգատար վերաբերմունքով միայն մենք ի զորու կլինենք հզոր պահել մեր ազգային-եկեղեցական կյանքը, զորացնել մեր պետականությունը, առաջընթացի նոր ուղիներով առաջնորդել երկիր հայրենին։ Այս առումով Մենք ցավով ենք անդրադառնում հայրենական մեր կյանքում, ի մասնավորի նաև համացանցի տիրույթում հաստատված անցանկալի մթնոլորտին, որտեղ սփռվում են վիրավորանք ու թշնամանք, ոտնահարվում են արժեք ու սրբություն։

Սուրբ Գիրքն ասում է․ «Հակառակությունն ատելություն է գրգռում, բայց սերը ծածկում է ամեն մի ներհակություն»  (Առակ. 10.12): Մենք՝ որպես հոգևոր հայրեր, պետք է ամուր պահենք մեր ժողովրդի զավակների մեջ գիտակցությունը, որ հայրենիքի զարգացման տեսլականի շուրջ տարբեր պատկերացումները չառաջնորդեն անհանդուրժողության ու բռնության արարքների, քաղաքական հայացքները և տարաձայնությունները պատճառ դառնան ազգային միասնության պառակտումի։ Հարկ է հաստատուն պահել բարեկրթության, պարկեշտության և փոխադարձ հարգանքի սահմանները, որովհետև արդարության, բարօրության հաստատումը հասարակության կյանքում չի կարող իրականացվել անպատշաճ արտահայտչաձևերով և թշնամանքի հրահրմամբ։

Ներկա իրավիճակը և երկրի առջև ծառացած մարտահրավերները չպետք է տեղիք տան առաքինի ընթացքի և դիմացինի հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության նահանջի, իրավունքների ու արժանապատվության ոտնահարման և տկարացնեն առ հայրենին սիրո ու նվիրումի ոգին։ Ամենքը պետք է ունկնդիր լինեն առաքյալի խրատին, որն ասում է. «Ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ` պարկեշտությամբ, ինչ որ` արդարությամբ, ինչ որ` սրբությամբ, ինչ որ` սիրով, ինչ որ` բարի համբավով, ինչ որ` առաքինությամբ, ինչ որ` գովությամբ, - ա՛յն խորհեցեք» (Փիլիպ. 4.8)։

Մեր կյանքի շատ խնդիրներ արժեքային դաշտում են և լուծելի են մեր սրբազան արժեքներին հավատարմությամբ, միաբան ու միասնական ընթացքով»,-ասելօ է Կաթողիկոսն իր խոսքում։


Նորին Սրբությունը նաև խոսել է  համավարակի պայմաններում եկեղեցականների առաքելության մասին։

«Սիրելինե՛ր, այսօր՝ համավարակի այս իրավիճակում, հրամայական է է՛լ ավելի կազմակերպել և ինքնակազմակերպվել։ Մայր Եկեղեցին իր հոգևոր դասով այս առումով կարևոր աշխատանք ունի անելու։  Շարունակաբար սատար կանգնելով հայրենի պետության ջանքերին` մենք պարտավոր ենք ուղղորդել մեր հավատավոր զավակներին ու կոչ անել, որպեսզի թե՛ եկեղեցիներ, թե՛ ուխտատեղիներ և այլուր այցելելիս խստորեն հետևեն պատկան կառույցների սահմանած կանոններին։

Պետք է բարձրացնենք յուրաքանչյուր անհատի՝ այլոց կյանքի անվտանգության համար պատասխանատվության գիտակցությունը։ Այսօր չունենք ավելի կարևոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքի ընթացքին։  

Այս իմաստով մեր հոգևոր սպասավորները Սփյուռքի թեմերում նույնպես պետք է համապատասխան կոչերով ուղղորդեն և ապահովագրեն մեր զավակներին, որ նրանք խստագույնս հետևեն իրենց երկրների պատկան մարմինների առողջապահական հրահանգներին։ Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում», - ասել է Վեհափառ Հայրապետը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:54
Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը
Հուլիսի 7-ին կայացել է  Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:51
Թրամփի վարկանիշը Բայդենից ցածր է տասը տոկոսով
ԱՄՆ-ի Անկախության օրվա նախօրեին Ռաշմոր լեռան ստորոտում անցկացված միջոցառման ժամանակ հազարավոր ներկաներից շատերը դիմակ չէին կրում: Իսկ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Եվրոպայի 2020թ․ խճուղային հեծանվավազքի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 24-28-ը
Եվրոպայի  2020թ․ խճուղային հեծանվավազքի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 24-28-ը  Ֆրանսիայի Պլուե քաղաքում: Վերջնական  երթուղին...
Աղբյուր` Panorama.am
19:34
Բրիտանացիների շուրջ 57% -ը չի ցանկանում վերադառնալ գրասենյակային աշխատանքի
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված կարանտինի ընթացքում տնից աշխատած  բրիտանացիները սահմանափակումների վերացումից հետո ևս...
Աղբյուր` Panorama.am
19:27
Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Խոակին Կապառոսին
Հայկական արմատներ ունեցող դերասան Հովիկ Կեուչկերյանը, ով հայտնի է «Թղթե տունը» հեռուստասերիալում մարմնավորած Բոգոտայի դերով,...
Աղբյուր` Panorama.am
19:21
Չինաստանում երկվորյակ պանդաներ են սատկել
Չինական Սիչուան նահանգում հսկա պանդայի երկվորյակ ձագեր են սատկել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Նշվում է, որ կենդանիների մահվան...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դժվար իրավիճակներում է, որ օգնության են հասնում լավագույն ընկերները. ԱԿԲԱ-ն աջակցել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ին
ACBA Bank OJSC աջակցությամբ «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի 350 խոցելի ընտանիք ստացել է մեկ ամսվա համար նախատեսված սննդի փաթեթներ։...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ճապոնիայում ռեկորդային անձրևի ու ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ
Ճապոնիայում փրկարարները սկսում են տասնյակ մարդկանց հուսահատ որոնումները, որոնք անհետացել են ռեկորդային անձրևների պատճառով երկրի Կյուշու...
Աղբյուր` Panorama.am
18:50
Դոհայի գավաթի առանձին գործիքների խաղարկության ժամկետը հայտնի է
Ընթացիկ թագավարակը, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի տեղափոխումը լուրջ փոփոխություններ է կատարել համաշխարհային սպորտի միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լուկաշենկոն հարցազրույցի է եկել առանց կոշիկների
Լուկաշենկոյի հետ աշխատող լրագրողների մասին ֆիլմում՝ «Президентский Пул», ներկայացվել է այն պահը, երբ Բելառուսի նախագահը...
Աղբյուր` Panorama.am
18:34
Քաղաքական գործչին ուզում են ազատությունից զրկել մի հոդվածով, որով տուգանք է նախատեսվում. պաշտպան
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, իսկ խափանման միջոցը կիրառվում է, որպեսզի կանխեն անձի ոչ...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արցախում առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում
Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
Աղբյուր` Panorama.am
18:18
Նշանակվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը
Հուլիսի  6-ին  «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
18:11
Դատարանը մերժեց դատախազների միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց չբավարարել դատախազների միջնորդությունը, որով նրանք...
Աղբյուր` Panorama.am
18:06
Դատախազ Բաղդասարյան. Մեր միջնորդությունն ուղղված չէ իրավունքի սահմանափակմանը
«Մեր միջնորդությունն ուղղված չէ իրավունքի սահմանափակմանը, իրավունքի իրացման խոչընդոտմանը։ Երբեք։ Դրա վկայությունը դատական նիստերն ու դրանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3437 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ոսկերիչների փողոցում հայտնաբերվել է նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ փամփուշտ
Երևանի  Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել են Ֆ-1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Հնդկական անվտանգության ուժերը գրոհային են ոչնչացրել
Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկի զինյալը սպանվել է Ջամուի և Քաշմիրի միության հարավում հնդկական անվտանգության ուժերի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկ օրում Իրանում COVID-19-ի հետևանքով մահացել է 200 քաղաքացի
Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահերի թիվը Իրանում հասել է 11,9 հազարի։ Միայն նախորդ օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 200...
Աղբյուր` Panorama.am
17:24
Թռչնին բախվելուց հետո ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել
«Delta Airlines»-ին պատկանող «Airbus A319» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում `թռչունների...
Աղբյուր` Panorama.am
17:15
Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:07
Երևանի ողջ տարածքում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դպրոցի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց»-ի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ՝ կանգնած և ավելի ուղևորներով
Տեսչական մարմինների մշտադիտարկումները
Աղբյուր` Panorama.am
16:46
Քաղաքացին հակադարձում է Թորոսյանին. 80-90 հազար դրամը մեկ մարդու բուժման համար մատչելի՞ է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ կորոնավիրուսի բուժման մատչելի լինելու վերաբերյալ վարակակիրներն իրականությունից կտրված...
Աղբյուր` Panorama.am
16:40
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման  ուղղությամբ: ՊԵԿ...
Աղբյուր` Panorama.am
16:34
Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ» ստեղծագործությունը՝ հայերեն
Արգենտինայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Programa Sur» թարգմանությունների աջակցության ծրագրի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը
Աթենքի արքեպիսկոպոս Իերոնիմոսն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։ Նրա խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}