Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օրն է
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օրն է: 1972-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանում հունիսի 5-ը հռչակվել է շրջակա միջավայրի համաշխարհային օրը, որին հաջորդել է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) ստեղծումը:
Այն նշվում է ամեն տարի և բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար հիմնական միջոցներից մեկն է համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու բնապահպանական խնդիրների վրա:
«Մարդկության գործունեությունն ակտիվորեն ազդում է շրջակա միջավայրի վրա՝ թողնելով դրական և բացասական հետևանքներ։ Խնայողաբար օգտագործելով բնական ռեսուրսները կպահպանենք շրջակա միջավայրը»,-հիշեցնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում