Առողջություն 20:40 05/06/2020 Հայաստան

Առաջարկում եմ անցնել զանգվածային թեստավորումների. Բժիշկ-թերապևտ

Բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի պարոն Փաշինյան, ուզում եմ հայտնել իմ երախտագիտությունը այս ճգնաժամային պահերին ժողովրդի հանդեպ մեծ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերելու համար, որ անգամ ինքներդ վարակակիր լինելով՝ փորձում եք ժողովրդի հետ լինել, սատարել և ամեն ինչ անում եք այս ծանր իրավիճակից դուրս գալու համար։ Ցանկանում եմ ձեզ և ձեր ընտանիքին առողջություն, ձեզ անսպառ ուժ և եռանդ։

Ես, որպես 28 տարվա բժիշկ թերապևտ, ցանկանում եմ կիսել ձեզ հետ իմ տեսանկյունը կորոնավիրուսի հակահամաճարակային մի շարք հարցերի հետ կապված։ Խնդիրները շատ են՝ և հին չլուծված և նոր առաջացած։ Քանի որ երեք ամսվա ընթացքում բաց մասնագիտական բժշկական քննարկումներ չեն եղել տարբեր հարթակներում (նույն ֆբ), որը ես բազմիցս առաջարկել եմ, որպեսզի և՛ բժիշկները, և՛ ժողովուրդը լսեն գրագետ և հիմնավորված կարծիքներ համաճարակի կանխարգելման, բուժման, բարդությունների և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման մասին ոլորտի առաջատար մասնագետների և փորձագետների կարծիքները, ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների, այլ ոչ թե տեսնելով ամենօրյա ավելացող թվերը, մահճակալային ֆոնդի սպառումը և հիվանդանոցային գերծանրաբեռնվածությունը (ժողովուրդը այս մասին ընդհանրապես չպետք է իմանա), ընկնեն անորոշության, սթրեսի, տագնապի մեջ և վերջապես թերահավատորեն վերաբերվեն իրավիճակին, չենթարկվելով արտակարգ դրության կանոններին։

Հարգելի պարոն վարչապետ, մեկամսյա արտակարգ դրության ժամանակ մեր ժողովուրդը հազիվ թե 50% պահպանեց հակահամաճարակային կանոնները, ի դեպ Ազգային ժողովում դիմակ և ձեռնոց կրեցին 25.05-ից, անգամ կարգը պահպանող ոստիկան և պաշտոնյա այդ օրերին չէր կատարում պարետի կողմից սահմանված կանոնները. մթերային խանութներում 50-70 մարդ, ոչ դիմակ, ոչ ձեռնոց, ոչ սոցիալական հեռավորություն։ Սահմանափակումները թուլացրեցինք շատ շուտ, հակառակը եթե ևս մեկ ամիս ավելի խիստ ռեժիմով, ինչպես հիմա ենք սկսել, պահեինք, կարծում եմ արդեն հաղթահարած կլինեինք համաճարակը (գոնե վարակվածների և բուժվածների թիվը կհավասարվեր, այլ ոչ 10 անգամ ավել)։

Այս օրերին վարակակիրների սրընթաց ավելացումը 18-25.05 անորոշ իրավիճակն էր, երբ դիմակը կարծես թե պարտադիր չէր, անախտանիշ և թեթև դեպքերը սկսեցին բուժվել և հսկվել տանը։ Ի դեպ կորոնավիրուսով հաստատված հիվանդի ընտանիքի անդամներին չեն թեստավորում (միայն 60-ից բարձր), մինչև ջերմությունը կբարձրանա 38°։

Դուք բազմիցս նշել եք, որ վարակի անխնա տարածման վտանգը հենց անախտանիշ վարակակիրներն են ներկայացնում, որոնք ունեն լավ ինքնազգացողություն, ազատ տեղաշարժվում են և տեղյակ չեն, որ վիրուսակիր են։ Ինչպես կարելի է հաստատված թեթև և անգանգատ ընթացք ունեցողների հարազատներին և ընտանիքի անդամներին չթեստավորել, և նրանք հանգիստ դրսում ման գան, անգամ եթե դիմակով են։ Չե որ մենք գիտենք, որ տանը մեկուսանալու հնարավորություն շատ քչերը ունեն, և դիմակներն էլ հաճախակի չեն փոխում, կրում 2 -3օր։ Հետևաբար հաստատված վարակակրի ընտանիքի բոլոր անդամներն էլ կարող են անախտանիշ վարակակիր լինել և տարածել վիրուսը իրենց ազատ տեղաշարժով։

Դիմակների, ձեռնոցների կրումը և սոցիալական հեռավորությունը պահպանելը անշուշտ պարտադիր է, դա միակ համաշխարհային հակահամաճարակային միջոցառումն է։ Բայց իմ կարծիքով դիմակ կրելը անհրաժեշտ է միայն փակ տարածքներում։ Մենք պետք է հասկանանք

1)որ դիմակը ոչ թե 100% կանխարգելում է վարակի տարածումը, այլ նվազեցնում վարակվելու հավանականությունը,

2) բաց տարածքներում անիմաստ է դիմակ կրելը, առավել ևս, երբ օդի ջերմաստիճանը շուտով կբարձրանա 30-35 աստիճան և ավելի դժվար կլինի դիմակով քայլել փողոցում։ Բաց տարածքում բավական է սոցիալական հեռավորությունը պահպանել։

Այնպես որ միայն հորդորել դիմակ և ձեռնոց կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը, իրավիճակը չենք կարող փրկել։

Ես առաջարկում եմ արտակարգ դրության զանգվածային հակահամաճարակային բժշկական կանխարգելման միջոցառումներ իրականացնել՝

1) անցնել զանգվածային թեստավորումների՝ կատարել ԻՖԱ հետազոտություն, որի միջոցով հայտնաբերվում են ոչ միայն ներկայիս վարակակիրները, այլ նաև արդեն վարակը հաղթահարած անախտանիշները, որպեսզի ասիմպտոմ վարակակիրներին հայտնաբերել և մեկուսացնել, թեկուզ նույն հյուրանոցներում, որտեղ և իրենց հետագա բուժման և վարման հարցերով կզբաղվեն տեղամասային թերապևտները։

2)Թեստավորման հետ մեկտեղ բոլորին թթվածնի հագեցվածության (սատուրացիայի) ստուգում կատարել (< 93 դեպքում թոքերի ռենտգեն հետազոտություն/ համակարգչային շերտագրում ), իհարկե սկզբից խոցելի խմբերում՝ տարեցներին և քրոնիկ հիվանդություններ ունեցողներն, հետո մյուսներին։

2) առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊՕ) բժիշկների համար մշակել և հատկացնել ուղեցույցներ և չափորոշիչներ թեթև և միջին ծանրության թոքաբորբով հիվանդների վարման համար տնային պայմաններում կամ պոլիկլինիկայում՝ մեկուս գոտում ցերեկային ստացիոնար կազմակերպել, հաշվի առնելով հիվանդանոցների գեծանրաբեռնվածությունը և հիվանդների հոսպիտալիզացիայի հետ կապված ներկայիս դժվարությունները։ Ապահովվել պատշաճ անհատական պաշտպանիչ միջոցներով բուժանձնակազմին և այցելուներին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում։ ԱԱՊՕ աշխատանքները կանոնակարգելու և վերահսկելու համար ստեղծվի համակարգող հանձնաժողով։

3) Վերապրոֆիլավորված ինֆեկցիոն հիվանդանոցներ հոսպիտալիզացնել միայն ծանր դեպքերը։

Շնորհակալություն։ Ներողություն եմ հայտնում, եթե խոսքս երկար էր։ Հույսով եմ օգտակար կլինեմ իմ ժողովրդին և իմ բազմաչարչար գորընկերներին։ Մաղթում եմ բոլորիս առողջություն, համբերություն, զգոնություն և կարճ ժամկետներում հաղթահարենք այս չգնաժամը»։

  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Էնիո Մորիկոնեն իր մասին մահախոսական է թողել
Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն իրենից հետո իր մասին մահախոսական է թողել։ «Ես ՝ Էնիո Մորրիկոնես, մահացել եմ։ Ես հայտնում եմ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ucom ընկերությունն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ ՏՄՊՊՀ-ին
Ս․թ․ հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է «Յուքոմ» ՓԲԸ՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը
Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:16
Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հաշմանդամության կարգի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Արտակարգ դրությունը չորրորդ անգամ կերկարաձգվի.վարչապետ
Չենք կարող անընդհատ արտակարգ դրույթունը երկարացնել: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Հնդկաստանը և Չինաստանը զորքերը դուրս են բերում վիճելի Գալվան գետի հովտից
Հնդկաստանը և Չինաստանը  երկուստեք զորքերը դուրս բերել սահմանի վիճելի տարածքներից, բայց դա, ամենայն հավանականությամբ, վերաբերելու է միայն...
Աղբյուր` Panorama.am
20:02
Լուվրը նորից բացել իր դռները, բայց ոչ բոլորի համար
Թանգարանը համավարակի պատճառով կրել է 40 միլիոն եվրոյի վնաս։
Աղբյուր` Panorama.am
19:58
«Երաժշտությանը տարածք է պետք շնչելու համար...». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի ցավակցականը
««Երաժշտությանը տարածք է պետք շնչելու համար...». մահացել է հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեն: Մարիկոնեն 400-ից ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Բրիտանական իշխանությունը Թոմ Քրուզին առաջարկել է վերադառնալ նկարահանումների
«Առաքելությունն անիրագործելի է 7» մարտաֆիլմի նկարահանումները հնարավոր է մոտ ապագայում վերսկսկվեն  Մեծ Բրիտանիայում...
Աղբյուր` Panorama.am
19:42
Կասեցումներ` սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում և Ազգային արխիվում
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերը շարունակում են արձանագրել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության...
Աղբյուր` Panorama.am
19:29
Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկու ամսում քաղաքացիները բանկերից հանել են 100 մլն դոլարի խնայողություններ
Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշներն արդեն փաստում են հանրապետության սոցիալ-տնտեսական և...
Աղբյուր` Panorama.am
19:06
Նման համաճարակները սովորաբար տարածվում են պայթունաձև, մենք նման իրավիճակ չունենք. Թորոսյան
Շաբաթ և կիրակի օրերին մենք ունեցել ենք  1000  նոր դեպք: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:00
ԱՄՆ ռազմածովային ուժերը հրթիռ են «կորցրել»
Աերիկյան ութ «USS Gabrielle Giffords» ռազմանավերից մեկի տեղը 2019 թվականից մինչ օրս դատարկ է, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ԱԳ նախարարը հանդիպել է թուրք դեսպանի հետ
Լիբիայի ազգային համաձայնություն կառավարության արտգործնախարար Մոհամմադ Թահիր Սիյալան հանդիպել է Տրիպոլիում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան...
Աղբյուր` Panorama.am
18:42
Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան
Այս ողջ պատմության մեջ մենք ունենք ռազմավարական կարմիր գիծ: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում խոսելով Հայաստանում ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես պատասխանատու չեմ իմ կողմից տարածվող վարակի համար.Գոռ Մարտիրոսյան
«Սևան» ՖԱ-ի ավագ, թիմի դարպասապահ Գոռ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ կորոավիրուսի ախտանշաններ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Շաբաթ և կիրակի օրերին շուրջ 1000 նոր դեպք ենք ունեցել. Փաշինյան
Նոր տեսակի կորոնավիրուսի  համավարակի հետ կապված իրավիճակը  շարունակում է մնալ  ծանր: Շաբաթ և կիրակի օրերին  շուրջ 1000 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ստեփանակերտում բազմաբնակարան նոր թաղամասը 300 բնակարան կունենա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտում իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
18:18
Պետք է քայլեր արվեն, որ նախկինաֆոբիայի կեղծ օրակագը դուրս գա քաղաքական դաշտից. Դանիելյան
«Ես հաճելիորեն զարմացած եմ, որ բոլոր անհատներն ու կառույցները, ում ես դիմեցի կոչով, արձագանքեցին,- «Ադեկվադ» միաբանության...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան փորձում է աշխարհը տանել միջնադար. Կոնստանտին Զատուլին
«Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելը նման է աշխարհը միջնադար վերադարձնելու Թուրքիայի իշխանությունների ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն
առաջիկայում նրանց թիվը կավելանա ևս 5-ով
Աղբյուր` Panorama.am
17:56
Ամուսնությունների թիվը խիստ նվազել է
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցված ամուսնությունները նվազել են։ ԱՎԿ հրապարակած տվյալների համաձայն, եթե 2018-ին...
Աղբյուր` Panorama.am
17:44
Վայոց ձորում կորոնավիրուսից ընդհանուր 6 մարդ է մահացել
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 186...
Աղբյուր` Panorama.am
17:06
Գյումրու ռազմաբազայում զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Հուլիսի 4-ին` ժամը 17:25-ի սահմաններում, 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի 8/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Դատարանի որոշումը. Եթե աղբամանը տնից հեռու է 100 մետր, կարող եք չվճարել աղբահանության դիմաց
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարևոր նորություն է հրապարակել աղբահանության վճարների մասին։ Նա գրում է. «Իմ կարծիքով, այս...
Աղբյուր` Panorama.am
16:54
Իսպանիայում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդիկ են մահացել
Իսպանիայում երկու մարդ է մահացել ուղղաթիռի վթարի հետևանքով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության ներկայացրած բողոքը
«Առագաստ» սրճարանում կատարված սպանության գործով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}