Իրավունք 17:45 05/06/2020

Ոստիկանները Լուսնից չեն իջել. ոստիկանապետ

«Ոստիկանությունը ուժ կիրառելու իրավասությամբ օժտված մարմին է, հետևապես, եթե դրա կարիքն առաջանում է, ապա ուժ պետք է կիրառվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝անդրադառնալով ոստիկանների կողմից դիմակ չկրող անձանց նկատմամբ ուժ կիրառելուն։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, երբ դիմակ չկրելու համար քաղաքացու նկատմամբ ուժ էր կիրառվում, և ոստիկաններից մեկն անգամ ոտքը դրել էր քաղաքացու վզին։
Ոստիկանապետի խոսքով, եթե քաղաքացին չի կատարում օրենքի պահանջը, ապա ոստիկանությունը պետք է ուժ կիրառի։

Հարցին, թե ինչպես է գնահատում քայլը, որ միջոցառման ժամանակ բեմադրություն է կազմակերպվել, որում ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված ներս են մտնում և սկսում պարել՝ Ա. Սարգսյանն ասաց՝ շատ վատ։

«Ցավալի է, որ այսքան հորդորներից հետո նման երևույթներ տեղի են ունենում։ Այսօր առավոտյան մենք պարզել ենք այդ տնտեսվարող սուբյեկտին և մեր կողմից կազմվել է արձանագրություն, այսինքն՝ արարքին տրվել է իրավական գնահատական, ու օրենքով սահմանված կարգով պարետատունը միջոցառումներ կսկսի»,- շեշտեց ոստիկանապետը։

Դիտարկմանը, որ կարծես թե համակարգի նկատմամբ անլուրջ մոտեցում կա, և դա ցույց տվեցին նաև Գավառի դեպքերը, երբ հենց ինքը ՀՀ ոստիկանապետը տարածքում էր, սակայն եղան սպանություններ, Ա. Սարգսյանն արձագանքեց՝ ոչ, դա անլուրջ վերաբերմունքի հետևանքով չէ։

Հարցին՝ արդյո՞ք ոստիկանությունը բացթողումներ չի ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարում, ոստիկանապետը պատասխանեց՝ չեմ կարծում, որ կա որևէ պաշտոնատար անձ, ով սխալներ չի ունեցել։

«Ւհարկե սխալներ ունեցել ենք, բայց ես չեմ կարող չպնդել, որ ոստիկանությունն իր ուժերի ներածի չափով ամեն ինչ արել է, որպեսզի պարետատան պահանջները պատշաճ  կատարվեն։ Սակայն մենք ունենք համազգային խնդիր. ես դուրս եմ գալիս մեր ծառայությունները ստուգելու, և տեսնում եմ՝ որտեղ մենք անցակետեր ունենք, այնտեղ քաղաքացիները ծնոտների տակ դրված դիմակները բարձրացնում և իրենց բերանն ու քիթը փակում, ապա անցակետից հետո կրկին դիմակն իջեցնում են ծնոտի տակ։ Ես ուզում եմ այստեղ ոստիկանության մեղավորությունը գտնել, այն դեպքում, երբ մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքին ոստիկան կարգել։ Դա անտրամաբանական է, բայց մենք վարչական մեթոդներ կիրառել ենք, շուրջ 20 հազար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։ Սկզբնական փուլում քաղաքացիներին բերման էինք ենթարկում բաժիններ»,- մեկնաբանեց ոստիկանապետը։

Նա միանշանակ կողմ է, որ համակարգը պետք է բարեփոխվի։ Ըստ նրա, ոստիկանները հասարակության անդամներ են և ՀՀ հասարակության մի մասն են կազմում, նրանք Լուսնից չեն իջել և ունեն նույն ավանդույթներով ապրելու ու գործելու տրամաբանությանը բնորոշ խառնվածք.

«Ես ինքս ոստիկանության կենտրոնական շենքում անընդհատ փորձում եմ պտտվել և տեսնել՝ դիմակ կրելու պահանջը ոստիկանների կողմից որքանով է կատարվում։ Լինում են դեպքեր, երբ մեր աշխատողներն էլ միջանցքում դիմակներն իջեցրած են լինում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Ծովային ձկների մի մասը 20 տարվա ընթացքում կվերանան, եթե մարդկությունը շտապ միջոցներ չձեռնարկի
Ձկների տեսակների մեծ մասը, ըստ գիտնականների, ամբողջովին կվերանա մինչև 2048 թվականը: Պատճառները  ձկնորսությունն ու ծովերի աղտոտումն են,...
Աղբյուր` Panorama.am
19:54
Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը
Հուլիսի 7-ին կայացել է  Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:51
Թրամփի վարկանիշը Բայդենից ցածր է տասը տոկոսով
ԱՄՆ-ի Անկախության օրվա նախօրեին Ռաշմոր լեռան ստորոտում անցկացված միջոցառման ժամանակ հազարավոր ներկաներից շատերը դիմակ չէին կրում: Իսկ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Եվրոպայի 2020թ․ խճուղային հեծանվավազքի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 24-28-ը
Եվրոպայի  2020թ․ խճուղային հեծանվավազքի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 24-28-ը  Ֆրանսիայի Պլուե քաղաքում: Վերջնական  երթուղին...
Աղբյուր` Panorama.am
19:34
Բրիտանացիների շուրջ 57% -ը չի ցանկանում վերադառնալ գրասենյակային աշխատանքի
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված կարանտինի ընթացքում տնից աշխատած  բրիտանացիները սահմանափակումների վերացումից հետո ևս...
Աղբյուր` Panorama.am
19:27
Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Խոակին Կապառոսին
Հայկական արմատներ ունեցող դերասան Հովիկ Կեուչկերյանը, ով հայտնի է «Թղթե տունը» հեռուստասերիալում մարմնավորած Բոգոտայի դերով,...
Աղբյուր` Panorama.am
19:21
Չինաստանում երկվորյակ պանդաներ են սատկել
Չինական Սիչուան նահանգում հսկա պանդայի երկվորյակ ձագեր են սատկել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Նշվում է, որ կենդանիների մահվան...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դժվար իրավիճակներում է, որ օգնության են հասնում լավագույն ընկերները. ԱԿԲԱ-ն աջակցել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ին
ACBA Bank OJSC աջակցությամբ «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի 350 խոցելի ընտանիք ստացել է մեկ ամսվա համար նախատեսված սննդի փաթեթներ։...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ճապոնիայում ռեկորդային անձրևի ու ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ
Ճապոնիայում փրկարարները սկսում են տասնյակ մարդկանց հուսահատ որոնումները, որոնք անհետացել են ռեկորդային անձրևների պատճառով երկրի Կյուշու...
Աղբյուր` Panorama.am
18:50
Դոհայի գավաթի առանձին գործիքների խաղարկության ժամկետը հայտնի է
Ընթացիկ թագավարակը, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի տեղափոխումը լուրջ փոփոխություններ է կատարել համաշխարհային սպորտի միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լուկաշենկոն հարցազրույցի է եկել առանց կոշիկների
Լուկաշենկոյի հետ աշխատող լրագրողների մասին ֆիլմում՝ «Президентский Пул», ներկայացվել է այն պահը, երբ Բելառուսի նախագահը...
Աղբյուր` Panorama.am
18:34
Քաղաքական գործչին ուզում են ազատությունից զրկել մի հոդվածով, որով տուգանք է նախատեսվում. պաշտպան
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, իսկ խափանման միջոցը կիրառվում է, որպեսզի կանխեն անձի ոչ...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արցախում առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում
Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
Աղբյուր` Panorama.am
18:18
Նշանակվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը
Հուլիսի  6-ին  «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
18:11
Դատարանը մերժեց դատախազների միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց չբավարարել դատախազների միջնորդությունը, որով նրանք...
Աղբյուր` Panorama.am
18:06
Դատախազ Բաղդասարյան. Մեր միջնորդությունն ուղղված չէ իրավունքի սահմանափակմանը
«Մեր միջնորդությունն ուղղված չէ իրավունքի սահմանափակմանը, իրավունքի իրացման խոչընդոտմանը։ Երբեք։ Դրա վկայությունը դատական նիստերն ու դրանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3437 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ոսկերիչների փողոցում հայտնաբերվել է նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ փամփուշտ
Երևանի  Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել են Ֆ-1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Հնդկական անվտանգության ուժերը գրոհային են ոչնչացրել
Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկի զինյալը սպանվել է Ջամուի և Քաշմիրի միության հարավում հնդկական անվտանգության ուժերի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկ օրում Իրանում COVID-19-ի հետևանքով մահացել է 200 քաղաքացի
Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահերի թիվը Իրանում հասել է 11,9 հազարի։ Միայն նախորդ օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 200...
Աղբյուր` Panorama.am
17:24
Թռչնին բախվելուց հետո ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել
«Delta Airlines»-ին պատկանող «Airbus A319» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում `թռչունների...
Աղբյուր` Panorama.am
17:15
Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:07
Երևանի ողջ տարածքում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դպրոցի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց»-ի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ՝ կանգնած և ավելի ուղևորներով
Տեսչական մարմինների մշտադիտարկումները
Աղբյուր` Panorama.am
16:46
Քաղաքացին հակադարձում է Թորոսյանին. 80-90 հազար դրամը մեկ մարդու բուժման համար մատչելի՞ է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ կորոնավիրուսի բուժման մատչելի լինելու վերաբերյալ վարակակիրներն իրականությունից կտրված...
Աղբյուր` Panorama.am
16:40
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման  ուղղությամբ: ՊԵԿ...
Աղբյուր` Panorama.am
16:34
Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ» ստեղծագործությունը՝ հայերեն
Արգենտինայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Programa Sur» թարգմանությունների աջակցության ծրագրի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}