Ոստիկանության ուժերը չեն բավարարել, դրա համար է ԱԱԾ-ն զբաղվել երեխաների մասնակցությամբ միջոցառման գործով
«Ֆեյսբուք սոցիալական ցանցով չի տրվել հրահանգ՝ զբաղվելու Շնեգավիթի երեխաների հարցով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Էդվարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Շենգավիթի վարչական շրջանում երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ հունիսի մեկին բազմամարդ միջոցառմանը։
Նա տեղեկացրեց, որ ոստիկանության ուժերը չեբ բավարարել խնդրի լուծմանը, և ՀՀ վարչապետը հանձնարարել է, որպեսզի խնդրով ԱԱԾ-ն զվաղվի և շուտ լուծում տա։
«Հարցը երեխաների և նրանց հնարավոր վարակման մասին էր, այդ պատճառվ մենք համագործակցեցինք ոստիկանների հետ՝ օգնելով նրանց»,- տեղեկացրեց ԱԱԾ տնօրենը։
Հարցին՝ նորմա՞լ է արդյոք, որ մարդկանց նկատմամբ գործ է հարուցվում, ապա հետախուզում է հայտարարվում, իսկ մեղադրվողը անհետանում է, Է. Մարտիրոսյանը պատասխանեց՝ իրենք ունեն խնդիրներ, և իրենք ունեն մտածելու տեղիք։
«Գուրգեն Խաչատրյանի անհետանալու հետ կապված մենք միջոցառումներ իրականացնում ենք, իսկ մինչ այդ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իր նկատմամբ մենք չենք իրականացրել։ Եվ, իհարկե, մարդու տեղաշարժի իրավունքը մենք չենք խախտել։ Ես կարող եմ վստահեցնել, որ մեր սահմաններում իր տեղաշարժը չի ֆիքսվել։ Բայց իրականությանը չի համապատասխանում նաև այն, որ նա գտնվում է ՌԴ-ում»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ երեկ վարչապետը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր՝ ինչ-որ միջոցառման ժամանակ բեմադրություն է իրականացվել, թե իբր Ոստիկանության և ԱԱԾ-ի դիմակավորված աշխատակիցները ներխուժում են դահլիճ, արդյո՞ք դա կապված չէ այն հանգամանքի հետ, որ ԱԱԾ-ն զբաղվում այնպիսի գործողություններով, որոնք իրեն այնքան էլ հարիր չեն, Է. Մարտիրոսյանը արձագանքեց՝ այդ բեմադրության հետևանքը դուք այսօր կտեսնեք։
«Կարծում եմ, որ իրավապահ համակարգի աշխատակիցների համազգեստով բեմականացում կատարելն այդքան էլ սիրուն չի»,- շեշտեց նա։
Լրագրողներն էլ հետաքրքրվեցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են սկսել հեգնել ԱԱԾ աշխատակիցներին և ոստիկաններին, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ այս կառույցների դերակատարումը նվազել է, Է. Մարտիրոսյանը արձագանքեց՝ մենք կատարում ենք մեր աշխատանքը.
«Մենք կադրային փոփոխությունների կարիք չունենք, ովքեր թերանում են, մենք մեկ րոպե ավելի անգամ նրանց չենք պահում»։
Եվ վերջին հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ-ում շարունակում են դավաճաններ փնտրել, ԱԱԾ տնօրենը հարցով պատասխանեց՝ այսինքն՝ ի՞նչ է նշանակում դավաճան փնտրել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ