«Google»- ը հաղորդում է Թրամփի և Բայդենի քարոզարշավների վրա արտաքին հաքերների գրոհների մասին
Արտասահմանյան հաքերային խմբերը հարձակվել են ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահության դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի նախընտրական քարոզչության վրա, հաղորդում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Google»- ի հայտարարությունը:
Թրամփի քարոզարշավին ուղղված գրոհները իրականացրել են չինական հաքերային խումբը, իսկ Բայդենի քարոզարշավի դեպքում հարձակվողները եղել են իրաքցի հաքերները, հայտարարել է «Google»- ի սպառնալիքների վերլուծության բաժնի ղեկավար Շեյն Հանթլին:
Հաքերների թիրախը քարոզչության աշխատակիցների անձնական հաշիվներն էին։ Այնուամենայնիվ, նշվում է, որ հաքերային գրոհները հաջողությամբ չեն պսակվել և չեն հասել իրենց նպատակին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան