Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Սիրիային
Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցերլ սիրիայի Համա նահանգին: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ տեղեկությունը հինգշաբթի երեկոյան հայտնել են իսրայելական և սիրիական լրատվամիջոցները:
«Մաարիվ» թերթի փոխանցմամբ, ավիահարվածներ են հասցվել Սիրիայի Մասյաֆ քաղաքի մերձակայքի օբյեկտներին: Իսրայելի գրոհը հետ մղելու համար ակտիվացվել են Սիրիայի ՀՕՊ համակարգերը:
Հաղորդագրություններում դեռևս նշված չէ, թե ինչ թիրախների են հարվածել իսրայելական ինքնաթիռները:
Իսրայելը ժամանակ առ ժամանակ նման հարվածներ է հասցնում: Որպես կանոն, դրանք ուղղված են Դամասկոսին օգնող Իրանի ռազմական խորհրդատուների, ինչպես նաև Սիրիայում գտնվող «Հեզբոլահ» լիբանանյան խմբավորման մարտիկների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ