«Պետական պարտքի կառավարման 10 ուղղություններով տեսել ենք 37 խնդիր». Լևոն Յոլյան
«Բյուջեի 43.6 մլրդ դրամ ծավալով 79 միջացառում չի կատարվել, այսինքն՝ դրանց գծով վճարումներ չեն իրականացվել»,- 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացնելիս հայտարարեց վերջինիս նախագահ Լևոն Յոլյանը:
Նա հայտնեց, որ 113 միջոցառման փաստացի կատարողականը ճշտված ծրագրերի նկատմամբ եղել է 50 տոկոսից ցածր՝ առաջացնելով 35.1 մլրդ դրամի շեղում, իսկ 27 միջոցառում օրենքով նախատեսված չեն եղել, կառավարությունը դրանք ավելացրել է 1.1 մլրդ դրամով, սակայն հետագայում կրկին դրանց գծով վճարումներ չեն իրականացվել:
Ըստ հաշվեքննիչ պալատի ղեկավարի, հանրապետությանը և համայքներին ամրագրված ոչ բոլոր գումարներն են շրջանառվում գանձապետական միասնական համակարգով, այն դեպքում, երբ այն ավելի վերահսկելի ու թափանցիկ է դարձնում այդ միջոցների օգտագործումը:
Յոլյանը հայտնեց, որ այդ հարցը վաղուց է բարձրացվել և կառավարությունը մասնակի դրական լուծման է գնացել՝ սկսելով վարկային և դրամաշնորհային միջոցների մի մասը շրջանառել գանձապետական համակարգով:
«Խոսքը գնում է ԾԻԳ-երի մասին, իսկ 2018 թվակից նաև ՊՈԱԿ-ների մասով»,- հայտնեց պալատի նախագահը և նկատեց, որ բաժնետիրական ընկերությունների , հիմնադրամների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաշիվները դեռ մնում են առևտրային բանկերում, որը հանգեցնում է դրանց օգտագործման ուղղությամբ ռիսկերի ավելացմաը և հույս հայտնեց, որ միջոցներ կձեռնարկվեն այդ խնդրին լուծում տալու համար:
Տեղեկացնելով, որ հաշվետվությունում բացակայում է Կենտրոնական բանկի համար նախատեսված 7.2 մլրդ դրամ վարչական ծախսերի կատարման մասին տեղեկատվությունը՝ Լևոն Յոլյանը հայտնեց, որ այն Հաշվեքննիչ պալատին հնարավորություն չի տալիս գնահատել Բյուջեի մասին օրենքի 10-րդ հդվածի պահանջների կատարումը և առաջարկեց այն ընդգրկել տարեկան հաշվետվության մեջ, կամ հաշվեքննիչ պալատին ներկայացվող պետական բյուջեի կատարողականի մեջ:
«Պետական պարտքի կառավարման 10 ուղություններով տեսել ենք 37 խնդիր և դրանց շտկման ուղղությամբ տվել է 44 առաջարկություն»,- հայտարարեց հաշվեքննիչ պալատի նախագահը և հավելեց, որ արդյունքում Ֆինանսների նախարարի հրամանով սահմանվել է միջոցառումների հատուկ ծրագիր, որն ուղղված է պալատի ներկայացրած առաջարկությունների գոնե մի մասի կյանքի կոչմանը:
Անդրադառնալով արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշների կատարողականին, Յոլյանը հայտնեց, որ ծրագրային միջոցառումներից 22.9 տոկոսի դեպքում, ոչ մի արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշ սահմանված չի եղել, հետևաբար այդ միջոցառումների կատարումն անհնար է գնահատել՝ այն դեպքում, որ դիտարկվող տարում այդ միջոցառումների թիվը, ոչ թե նվազել, այլ աճել է 4.3 կետեվ:
Բանախոսը Ներկայացված դիտարկումներից եզրակացրեց, որ դեռևս ամբողջովին անցում չի կատարվել ծրագրավորված բյուջետային համակարգին:
Հաշվեքննիչ պալատի նախագահի խոսքով, դրական տեղաշարժեր էլ են տեղի ունեցել իրենց կողմից նախկինում արված առաջարկությունների կատարման գործընթացում, օրինակ՝ արտաբյուջետային միջոցները ներառվել է են ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում, գանձապետական համակարգի մնացորդը ներառվել է պետական բյուջեի հաշվետվության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում