Նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին կտրամադրվի 8 հազար դրամ
«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակի իրականացվել՝ անկախ դպրոցների փակ լինելու հանգամանքից: Այս մասին համատեղ փաստաթուղթ են ստորագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ըստ համաձայնագրի՝ ծրագիրը կշարունակվի իրականացվել, սակայն «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով՝ հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար:
Պարենի համաշխարհային ծրագիրը կհատկացնի շուրջ 233 մլն դրամ՝ որպես միանվագ աջակցություն՝ համավարակի պայմաններում ծրագիրը Երևանում և ՀՀ բոլոր մարզերում արդյունավետ իրականացնելու նպատակով:
Ծրագրի շահառուներ կդառնան 2020 թ.-ի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաները, որոնցից յուրաքանչյուրի համար 40 օրվա համար կհատկացվի 8 հազարական դրամ:
Ըստ աղբյուրի, դրամական կանխիկ փոխանցումները ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնույնականացնի շահառուներին՝ ամբողջական ցուցակը փոխանցելով պարենի համաշխարհային ծրագրին և Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամին: Փոխանցումը կիրականացվի նույն սկզբունքով, որով կատարվում է ընտանեկան նպաստնի վճարումը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները