Թրամփը Գերմանիայից կհեռացնի ավելի քան 9 հազար զինծառայողների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է մինչև սեպտեմբեր Գերմանիայից դուրս բերել մոտ 9,5 հազար ամերիկացի զինծառայողների՝ ելնելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ տարիներ շարունակ ունեցած ռազմական ծախսերի վերաբերյալ խնդիրներից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ աղբյուրի, Մերկելի որոշումը՝ չմասնակցել «G7» հանդիպմանը, որը Թրամփը նախատեսում էր անցկացնել Վաշինգտոնում, չի ազդել նախատեսված որոշման վրա:
ԱՄՆ նախագահը վաղուց քննարկում էր Գերմանիայում Սպիտակ տան զորքերի կրճատման հարցը։ Նախատեսվում է, որ Գերմանիայում 34,5 հազար զինծառայողի փոխարեն կմնա 25 հազար հոգի:
«ԱՄՆ-ի դաշնակիցները մեծացրել են ռազմական ծախսերը, ինչը նվազեցնում է ամերիկյան զորքերի քանակն արտասահմանում», - հայտնել է գործակալության աղբյուրը։