ԱՄՆ-ում ինքնաթիռի վթարի հետևանքով հինգ մարդ մահացել է
ԱՄՆ Ջորջիա նահանգի հյուսիսում ինքնաթիռ է վթարվել, առնվազն մարդ, այդ թվում `երկու երեխա մահացել է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ աղբյուրի, նախնական տեղեկություններով ինքնաթիռում եղել է հինգ մարդ՝ ներառյալ օդաչուն։
«Չորս հոգանոց ընտանիքը Ֆլորիդայից Հնդկաստան էր մեկնում՝ թաղման արարողության մասնակցելու համար։ Սակայն ինքնաթիռը վթարվել է, և ուևորներից ոչ ոք չի փրկվել»,- ասել է Ջորջիայի ոստիկանական համակարգի աշխատակիցներից մեկը։
Ինչպես նշել են ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունից, ինքնաթիռը ընկել է փոթորկի մեջ, բայց այս պահին անհնար է ասել, որ հենց դրա պատճառով է վթարը եղել։ Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: