Քաղաքական 20:40 06/06/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. Թշնամիների հետ պայմանավորվողը

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել հերթական տեսանյութը՝ վերնագրելով այն «Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը»։

Նա նախ նշում է, որ առաջընթաց կա։

«Առաջընթացի առաջին մասը վերաբերում է ՊԵԿ արդեն նախագահ Դավիթ Անանյանին։ Պարոն Անանյանը վերջիվերջո լինելով խելոք, խելացի մարդ, հասկացավ, որ պետք է արագ փախնել խորտակվող նավից։ Իհարկե, դա իրեն չի փրկելու պատասխանատվության իր բաժնից, բայց գոնե մենք կարող ենք վստահ ասել, որ Դավիթ Անանյանը  վերջնական չի խելագարվել։

Առաջընացի երկրորդ մասը վերաբերվում է մեր նախորդ հանդիպմանը հնչեցրած մտքերին ու փաստերով պատմված պատմությանը, որվհետև Նիկոլ Փաշինյանը նեռվերը չդիմացավ ու  իր ստի կայսրությանը հանձանրարել էր, որպեսզի իմ պորտը տեղը դնեն ու շեղեն ուշադրությունը՝ հորինելով նոր սուտ փաստեր։ Այդ հերքման գործընթացը գլխավորեց ՀՀ վաստակավոր հերքիչ, նույն ինքը՝ աներձագ Հրաչը։ Եկեք ներենք Հրաչին, քանի որ բնությունը իր նկատմամբ այդքան էլ շռայլ չի գտնվել ու թերթենք այս էջը, անցնենք ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ում նույնպես ստի կայսրությունը իջեցրել էր հրահանգ՝ հերքելու։

Բայց նա որպես պրոֆեսիոնալ և ոչ հմուտ մանիպուլյատոր, հերքում էր բան, որը ես երբեք կասկածի տակ չեմ դրել, որ «ՕՍԱ ԱԿ»-ները լավ զենք են, Հայաստանի Զինված ուժերը դրա կարիքն ունեն։ Վստահ եմ, պարոն գեներալ, որ լավ զենքեր են, վստահ եմ, որ դրա կարիքն ունենք։ Փաստը, որ զենքն արտադրված են 70-80 -ականներին, բացարձակ ոչինչ չի որոշում, բայց երբ հանդիպեք ՀՀ վարաչպետին, իրենից հարցրեք, որովհետև ինքը մի ամբողջ կյանք քարոզել է ուրիշ բան»,- ասում է Մ. Մինասյանը։

Այնուհետև նա հարցեր ուղղեց գեներալ Արտակ Դավթյանին, որ վերջինս հնչեցնի վարչապետի մոտ.

«1.Եղե՞լ է արդյոք փաստ, որ Հայաստանի անունից ոմն պատրոն Դավիթ, նույն ինքը Դավիթ Գալստյանը  ունենա լիազորագիր, պատվեր իջեցնելու ՌԴ զենք և զինամթերք արտադրողների մոտ, այնուհետև ընդունենք 100 միավորից, ըստ պայմանագրի, 60-ը ուղարկի ՀՀ, մնացած 40-ը վաճառի Միջին Արևելքում՝ երրորդ և չորրորդ երկրներում, շահը՝ տարբերությունն է  ռուսական շուկայի և նույն այդ զենքի միջազգային գների մեջ։ Եթե վարչապետը հաստատի ձեզ, որովհետև ինքը չի կարող խաբել ձեզ, դուք գիտեք ողջ գործընթացը, հարցրեք, թե շահույթն ինչպե՞ս են կիսել, որովհետև մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն ագահ է, խեղճ Դավիթ Գալստայանին հո շատ չե՞ն նեղացրել։

2. 27 միլիոն դոլարանոց գործարքն արդյո՞ք ունեցել է այլընտրանքային առաջարկ, եղել է արդյո՞ք այլընտրանքային առաջարկ Բելառուսից նույն գումարով ավելի արդիական, ավելի նորոգված, ավելի շատ քանակի «ՕՍԱ-ԱԿ»-ները վաճառելու։ Ինչո՞ւ եք որոշել այդ պատվերն առանց մրցույթի իջեցնել Դավիթ Գալստյանի օֆշորի վրա, ինչո՞ւ 27 միլիոն դոլարով, ինչո՞ւ Հորդանանից, չէ որ 2016 թվականից այդ «ՕՍԱ-ԱԿ»-ները սպասում էին իրենց գնորդին։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը պետք է փող աշխատեր։ Պարոն գեներալ, հնարավորություն կա՞ր արդյոք, որ դուք ուղիղ բանակցեիք և գնեիք  «ՕՍԱ-ԱԿ»-ները Հորդանանից, որովհետև վաճառողը մասնավոր չէր, վաճառողը Հորդանանի պաշտպանության նախարարությունն էր, ինչո՞ւ պետության և պետության միջև մտավ օֆշորը։ Պատասխանը շատ պարզ էր, որովհետև 27 միլիոն դոլարանոց գործարքի ինքնարժեքը, ըստ մամուլում կախված լուրերի, 3,5 միլիոն դոլար է։ Եթե ավելացնենք 3,5 միլիոնին ևս 3,5 միլիոն դոլար ճանապարհածախսի և նորոգման համար, ապա 20 միլիոն դոլարը նստել է օֆշորի հաշիվներին։ Կարդացեք Նիկոլ Փաշինյանի գաղտնի գրպաններում։ Արդյո՞ք հնարավոր էր 27 միլիոն դոլարով գնել ավելի արդիական, ավելի ժամանակակից, իրականում 2019-20 թվականների արտադրության զենք, ինչպես հայտարարում էր Հայաստանի վարչապետը։ Օրինակ, կարող էիք դիմել Ռուսաստանի հայտնի կոնցերներից մեկին՝ «Սոզվեզդիե»-ին, որն արտադրում է  գերժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներ։ Ինչո՞ւ հենց կոնկերտ այդ կազմակերպությանը։ Որովհետև այդ կազմակերպության ամենակարևոր գործարաններից մեկը գտնվում է  մի քաղաքում, որն արդեն շատ հարազատ է դարձել Հայաստանի վարչապետի և իր ընտանիք անդամների համար։ Իհարկե, խոսում եմ Վորոնեժի մասին»։

Մ. Մինասյանի խոսքով, պորպագանդան իրեն մեղադրում է, որ իրավունք չունի խոսել, հարցեր տալ, քանի որ Սերժ Սարգսյանի փեսան է, իսկ Դավիթ Գալստյանը նաև նրա ժամանակ էր զենք ծախում Հայաստանի Զինված ուժերին, բարոյական իրավունք չունի Դավիթ Գալստյանի անունը տալ։

«Ես բոլորի անունը տալու եմ, բոլոր այն մարդկանց, որոնք այսօր ծառայում են Նիկոլ Փաշինյանին և սատարում են Հայաստանի կործանմանը։ Բոլոր մարդիկ՝ անխտիր իրենց նախկինում ունեցած հարաբերություններից Սերժ Սարգսյանի կամ նույնիսկ իմ հետ։ Բոլոր այդ մարդիկ պետք է իմանան, որ Հայաստանի ժողովրդի շահերն ավելի կարևոր են, քան իմ և իրենց հարաբերությունները։

Երկրորդ՝ նախորդ իշխանությունների ժամանակ Դավիթ Գալստյանը չի ունեցել մոնոպոլ իրավունք զենք և զինամթերք վաճառելու Հայաստանի Զինված ուժերին, քանի որ ՀՀ-ն Զինված ուժերը զենքի մեծ մասը ստանում էր անվճար որպես ռազմատեխնիկական աջակցություն ՌԴ-ից, մյուս մասն էլ գնում էր տարբեր երկրներից ներառյալ ՌԴ, այդ  թվում Դավիթ Գալստյանի ընկերությունից։

Ինչ վերաբերում է, որ ես Սերժ Սարգսյանի փեսան եմ, դրա համար ժառանգում եմ իր մեղքերը, որովհետև հիմքում դա է։ Ես պատրաստ եմ ժառանգել Հայաստանի բոլոր ղեկավարների մեղքերը՝ Սերժ Սարգսյանի մեղքերը, Ռոբերտ Քոչարյանի մեղքերը, Լևոն Տեր-Պետրոսյանի մեղքերը, նույնիսկ  երկրորդ հանրապետության բոլոր ղեկավարների մեղքերը, նույնիսկ Ալեքսանդր Մյասնիկյանի, ում արձանի կողքը կանգնած Նիկալ Փաշինյանը գործեց իր քաղաքական ամենամեծ ու առաջին մեղքը՝ կազմակերպեց «մարտի 1»-ը  ու չընդունեց այդ մեղքը։ Իսկ ես բոլորի մեղքերն ընդունելու եմ և ուղղելու եմ ինչքան Աստված ինձ տա ուժ և ունենամ ժամանակ, որովհետև ցանկությունը ես ունեմ»,- նշում է Մ. Մինասյանը։

Նա ասում է, որ ղեկավարներին միավորում է հետաքրքիր մի բան՝ Քաջազնունուց մինչև Սերժ Սարգսյան,  Արամ Մանուկյանից մինչև Զարուբյան, Աղասի Խանջյանից մինչև Կարեն Դեմիրճյան. «Իրենք երբեք չէին պայմանավորվի մեր թշնամու հետ, երբեք իրենք իրենց իշխանության համար չէին բարիշի, պայմանավորվի թշնամու հետ՝ վաճառելով մեր հողը և Հայաստանի քաղաքացիների կյանքերը, ինչ ուզում էր դա արժենար։ Իրենք մաքուր են պատմության առջև, որովհետև երբեք չեն պայմանավորել թշնամու հետ։ Բան, որը Նիկոլ Փաշինյանն արեց  Դուշանբեում, որի մասին ես պատմելու եմ։ Սկսենք պատմությունը վերելակային դիվանագիտության մասին»։

Մ. Մինասյանի խոսքով, Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն ու իր նոր «կիրթ ու կառուցողական» ընկեր Իլհամ Ալիևը  դուրս գալով վերելակից՝ սկսել են պայմանավորվել ու  այդ խայտառակ փաստը  Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տվել զավթել Հայաստանի իշխանությունը մինչև վերջ կամ ավարտին հասցել այդ պրոցեսը, իսկ Իլհամ Ալիևին տվել է ռազմավարական ու մարտավարական այնպիսի  առավելություն, որի «գինը մենք արդեն վճարել ենք և վճարելու ենք, հույս ունեմ քիչ ժամանակ, բայց վստահորեն  կարող եմ ասել՝ դա լինելու է շատ-շատ դժվար»։

Ըստ նրա, մարսելու գործընթացը սկսվելու է այն օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվի Հայաստանի իշխանությունից։

«Ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի ամենամեծ վախը։ Նա սարսափում էր պատերազմից կամ գոնե սահմանային սրացումների։ Դրա համար, երբ առաջին անգամ հանդիպեց Ալիևին Դուշանբեում, տետ-ա-տետ շփվելու հնարավարություն ուներ։ Արդեն Նախիջևանի ուղղության վրա կար պրոբլեմներ, Նիկոլ Փաշինյանը մուրաց խաղաղություն, և Հայաստանի ժողովրդի ու Հայաստանի հաշվին բառացիորեն մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը, որպեսզի անի ընտրություններ, էլ ավելի զավթի Հայաստանի իշխանությունը կամ իշխանության մնացած ճյուղերը։
Ինչո՞ւ Ալիևը տվեց այդ հնարավորությունը։ Շատ պարզ։ Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությանը հաջողվել էր շատ կարևոր բան, բան որին ձգում էին Հայաստանի բոլոր իշխանությունները, բան, առանց որի Հայաստանն անընդմեջ պատերազմի վտանգի տակ էր։ Հայաստանի բոլոր իշխանություններն անընդմեջ բարձրացնում էին հարց՝ մենք պարտավոր ենք ունենալ դիտորդական առաքելություն, այնուհետև  տեխնիկական միջոցներ, որպեսզի վերահսկենք շփման գծում բոլոր էքցեսները, հնարավորություն ունենանք հասկանալու՝ ով է կրակում առաջինը ու հասցեական մեղադրանքներ հնչեցնեն եռանախագահները։  Դա նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքից վերցնում են ամենամեծ խաղաքարտը, որովհետև Հայաստանը երբեք չի սկսում կրակել»,- ասում է նա։

Մ. Մինասյանը հիշեցրեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրում պայմանավորվածությունները, ըստ որոնց ավելացվելու էր դիտորդական առաքելությունը, ներդրվելու էին տեխնիկական միջոցներ։
«Երբ դա արվեր, մենք արդեն գրեթե կզրոյացնեինք սահմանային միջադեպերի քանակը, գրեթե չէր լինի պատերազմի վտանգ, ամենակարևորը՝ չէինք ունենա զոհեր։

Նիկոլ Փաշինյանը դա զիջեց՝ խնդրելով ժամանակավոր կրակի դադար։ Ապացույցը շատ պարզ է. դրանից հետո երբեք ոչ ոք չի խոսել Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կիրառման մասին։ Փաշինյանն այդ պայմանավորվածություններից ելնելով՝ ստիպված էր հայտարարել, որ սկսում է նոր հեղափոխական  գործընթաց ԼՂ հարցով։ Դա նշանակում է՝ զրոյացնում ենք ու սկսում սկզբից։ Նա չի արել դա առանց հասկանալու, որովհետև իր բանակցողների թիմում կան գերպրոֆեսիոնալներ։ Ես համարում եմ, որ այս իշխանությունների օրոք այդ գնացքն արդեն գնացած է, Ադրբեջանն արդեն չի էլ խոսում այդ մասին։

Ամենամեծ դիվանագիտական ձեռքբերումներից մեկը Նիկոլ Փաշինյանը փոխեց կամ բառացիորեն ծախեց այն ժամանահատվածի ու հնարավորության համար, որն իրեն թույլ տվեց Կարգին Հայկոյին սարքել Երևանի քաղաքապետ կամ աներձագ Հրաչին սարքել ԱԺ պատգամավոր։

Իլհամ Ալիևն ամեն տարի գարնանը փորձում էր Նախիջևանի ուղղությունն ամրապնդել ու առաջ գալ։ Նույնն արեց 2018 թվականի ապրիլից սկսած։  ՀՀ ԶՈւ-ն ամեն տարի կրակով պահում էր այդ առաջընթացը, նույնն արեցին 2018 ապրիլ-մայիսին, ուղղակի մայիսին Հայաստանում իրավիճակ փոխվեց և քաղաքական ղեկավարությունը չէր տալիս կոնկրետ հրամաններ կրակեն ակտիվացնելու համար, որը հնարավորություն տվեց ադրբեջանցիներին տեղ-տեղ  5 կիլոմետրանոց տարածությունը կրճատել մինչև 750-1500 մետր, մոտիկանալով հայկական գյուղերին։ Իրենց երազանքներն էր այս տարածքը, որը գտնվում էր Հայաստանի ԶՈւ հսկողության տակ, վերցնել ու հնարավոր կրակի տակ պահել հայկական գյուղերը, ամենակարաևորը՝ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը՝ Երևանից մինչև Գորիս։

Խնդիրն այն է, որ աշնանը Նիկոլ Փաշինյանը չկրակելու հրաման տվեց և նույն հրամանը տվեց նաև Իլհամ Ալիևը։ Բայց կար մի խնդիր, որ Ալիևը սկսեց ամրապնդել արդեն իսկ վերահսկողության տակ վերցրած կետերը՝ ստեղծելով նոր ինժեներական կառույցներ, ճանապարհներ, մատակարարման համար ամբողջ ինֆաստրուկտուրան։ Ամրապնդելով մարտական կետերը, կարող եմ վստահորեն ասել, որ ՀՀ Զինված ուժերի վերահսկողությունից կորցրած կարող ենք համարել ավելի քան 2000 հեկտար հող։

Մենք ունենք մի ղեկավար, ով իր իշխանության համար փորձեց ու պայմանավորվեց ի վնաս մեզ մեր օֆիցիալ ամենամեծ թշնամու հետ, որովհետև ես համարում եմ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանին թշնամի պետություն, ում հետ կամ պետք է բանակցել ուժի տեսանկյունից կամ կռվել, որովհետև դա է առաջնորդի պարտականությունը ՝ պաշտպանել քո երկիրն ու քո ժողովրդին, այն երկիրը, որը վստահված էր Նիկոլ Փաշինյանին։ Իսկ դրա փոխարեն զրոյացվել է դիվանագիտական մի ամբողջ փաթեթ հանուն Կարգին Հայկոյի և Հրաչի»,- ասում է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպանը։

Մ. Մինասյանը նշում է, որ հիմա հայ ժողովուրդն ունի երկրորդ թշնամին՝ կորոնավիրուսը. «Այստեղ էլ  Նիկոլ Փաշինյանը սկսեց անել իր սիրած գործը՝ փորձել պայմանավորվել մեր թշնամու հետ՝ թողնելով հայ ժողովրդին մենակ թշնամու հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}