Արչուաձեն. Միջազգային չվերթների համար Վրաստանի օդային տարածքը կբացվի հուլիսից
«Միջազգային չվերթների համար Վրաստանի օդային տարածքը կբացվի հուլիսից: Դա տեղի կունենա փուլ առ փուլ, հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող համավարակային իրավիճակը»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն Թամար Արչուաձեն:
Ըստ նրա, օդանավակայաններում ընթանում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ:
Միևնույն ժամանակ, ինչպես նա նշել է, այս փուլում հնարավոր կլինի ինքնաթիռ բարձրանալ ուղեբեռով, սակայն ուղևորներին կոչ են անում ունենալ հնարավորինս փոքր ուղեբեռ, որպեսզի հերթեր չգոյանան:
Ինչ վերաբերում է Վրաստանից մեկնող կամ երկիր մտնող ուղևորների 72-ժամյա «Պիսիար» թեստի պարտավորությանը, «օդանավակայանների միության տնօրենը» հայտարարել է, որ այս հարցով աշխատանքներ են տարվում:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կարանտինային գոտիներին հատկացվել է ավելի քան 32 միլիոն լարի
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք
- Վրաստանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում
- Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
- Մայիսի 22-ից Վրաստանը կչեղարկի արտակարգ դրության ռեժիմը
- Վրաստանը քննադատում է COVID-19-ը բուժելու եվրոպական մոտեցումը
- Վրաստանը քննարկում է զբոսաշրջային առանձին գոտիները հայտարարել «կովիդից» մաքուր տարածքներ
- Գախարիա. Հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին