ԱՅԼՄԱՄՈՒԼ 14:40 06/06/2020 Հայաստան

COVID 19-ով հիվանդների տներ այցելող բժիշկները հատուկ արտահագուստը հագնում են «պադյեզդներում». hraparak.am

hraparak.am  կայքը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին զբաղված է միայն մեկ բանով՝ ապացուցելով, որ բնակչությունն իրավագիտակից չէ ու ինչքան ուժ ունի՝ վարակում է ու վարակվում։ Ժողովրդի դեպքում ամեն ինչ պարզ է։ Իսկ արդյոք պետությունն ի՞նքը չի նպաստում, որ վարակն «անշեղորեն» տարածվի։ Մամուլում արդեն բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ մարդիկ կորոնավիրուսի բոլոր ախտանշաններով՝ ջերմություն, հազ, գլխացավ, փսխում և այլն, դիմում են պոլիկլինիկաներ, որ իրենց նշանակեն թեստավորում, այնտեղից ասում են՝ սպասեք ևս մի քանի օր։ Ծանոթներիցս մեկը, որը միայնակ է ապրում (այսինքն՝ եթե վատանա, որևէ մեկը չի կարող դա արձանագրել ու շտապօգնություն կանչել), անցել է ինչ-որ առցանց թեստ, կապ են հաստատել նրա հետ ու «շնորհավորել», որ ունի վարակի բոլոր ախտանիշները, բայց թեստ դեռ չեն արել։ Թերապեւտն առաջարկել է «պարացետամոլ» ու շատ հեղուկ խմել, կանցնի ես երկու օր՝ եթե վատանա, նոր կորոշեն։ Երեկ «կասկածյալն» ինքն է որոշել գնալ պոլիկլինիկա։

Ճանապարհին երևի արդեն վարակած կլինի տաքսու վարորդին, եթե տաքսի նստի, իսկ եթե ավտոբուսով գնացած լինի՝ ևս մի քանի հոգու։ Նաև արդեն լուրեր են շրջում, թե թեստավորում են միայն երկկողմանի թոքաբորբ ու 38․5-ից բարձր ջերմություն ունեցող անձանց։ Այդպես է՞, թե՞ ոչ․ փորձեցինք պարզել հենց պոլիկլինիկաներից։ Զեյթունի թիվ 16 պոլիկլինիկայի հերթապահ բժիշկը նախ ասաց՝ թեստի նշանակումը որոշում է տեղամասային բժիշկը, որը հսկում է հիվանդին։ Ապա առաջարկեց խոսել բաժնի վարիչի հետ, որն այդպես էլ չխոսեց մեզ հետ։

Թիվ 19 պոլիկլինիկայի բաժնի վարիչն ի պատասխան հարցին, թե միայն 38+ ջերմաստիճանի ու թոքաբորբի ժամանա՞կ են թեստ նշանակում, ասաց․ «Հրամանով՝ այո։ Մի րոպե, Ձեզ կարդամ 1606 հրամանը»։ Ապա բժշկուհին առաջարկեց, որ ինքս ծանոթանամ հրամանին։ Միայն կարողացա պարզել, որ 38,5-ից բարձր ջերմության դեպքում արդեն ցուցված են ռենտգեն հետազոտություն, շնչառական ակտի որոշում։ Եթե այս ամենն առկա է, արդեն ինքնըստինքյան ցուցվում է թեստավորում։ Բժշկուհուն հարցրի, թե ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում։ Ասաց՝ գերծանրաբեռնված։ Բայց ամենահետաքրքիրն առջևում էր․ հարցին, թե կորոնավիրուսով հիվանդների տներ այցելելու համար արտահագուստ ունե՞ն, մեքենա՞ կա, պարզվեց, որ արտահագուստ ունեն, մեքենա՝ ոչ։ Այսինքն՝ արտահագուստը հագներին, ոտքով կամ ավտոբուսով գնում են հիվանդների տնե՞րը։ Բժշկուհին մի փոքր քաշվելով՝ ասաց․ շենքի մուտքում ենք հագնում։
Նույնն ասաց նաև թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը՝ պաշտպանելով քաղաքապետարանին, թե նրանք քանի՞ մեքենա պետք է տրամադրեն պոլիկլինիկաներին։ Սակայն թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենը հերքեց, թե նման ցուցում ունեն․ «Մենք ունենք ձեւաչափ, որ մեզ իջեցված է ե՛ւ նախարարությունից, ե՛ւ վարչությունից, էնտեղ այդպիսի բան չկա․ եթե թոքաբորբը ռենտգենով հաստատված է, դրա հետ միասին ախտանիշներ կան, անկախ նրանից՝ 38 է, թե ինչ է, մենք թեստավորումն անում ենք։ Դրա հետ միասին, եթե կան ախտանիշները, և կա տրախեոբրոնխիտ, էդ դեպքում էլ ենք թեստավորում անում։

Բայց ոչ միայն այդ ջերմաստիճանի դեպքում»։ Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի «անմեկնելի»՝ թիվ 1606 հրամանին, որն արձակել է մայիսի 21-ին, ապա այնտեղ թեստավորման մասին նման բան չգտա, թե որ դեպքերում է այն արվում։ Միակ բանը՝ հրամանին կցված հավելվածում նշված էին բժշկական որոշ տվյալներ, թե որ դեպքերում է կատարվում հիվանդի հոսպիտալացումը։ Օրինակ․ «Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ մասնագետները մշտադիտարկում են պացիենտի եւ պացիենտի հետ բնակվող անձանց առողջական վիճակը՝ առողջական վիճակի վատթարացումը (մարմնի ջերմաստիճանը՝ >38.0°C-ից, դժվարացած շնչառություն/հեւոց, հազի զարգացում կամ ուժեղացում) ժամանակին հայտնաբերելու եւ անհրաժեշտության դեպքում հոսպիտալացման ուղեգրելու նպատակով»։ Եվ մեկ էլ հետեւյալ կետը․ «Ընդ որում՝ պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան՝ թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% է և/կամ շնչառության հաճախությունը՝ >22/րոպե»։ Հաստատված Covid 19-ի պացիենտի հոսպիտալացման ցուցումներն են․ Covid 19-ի թեթեւ ընթացքը եւ 60-ից բարձր տարիքը, Covid 19-ը եւ հղիությունը (Covid 19-ի ախտանշանների առկայության դեպքում), Covid 19-ի թեթև ընթացքը և քրոնիկ սրտանոթային, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն, միջին ծանրության ընթացք (թոքաբորբ՝ առանց հիպոքսիայի), որի նշաններն են․ ա․ բարձր ջերմություն, սովորաբար՝ 38°C-ից բարձր, բ․ շնչառական ախտանիշներ, գ․ թոքաբորբի պատկեր՝ ռադիոլոգիական տվյալներով եւ այլն։

Թիվ 17 և 20 պոլիկլինիկաների տնօրեններ Սաթենիկ Բադալյանն ու Ջենի Հովսեփյանն էլ առաջարկեցին դիմել քաղաքապետարանի առողջապահության վարչություն։
Այստեղից վարչության պետ Կամսար Բաբինյանի օգնական Մարգարիտան, խորհրդակցելով շեֆի հետ, առաջարկեց հարցերն ուղարկել գրավոր։ Մենք զանգահարել էինք հարցնելու, թե արդյոք քաղաքապետարանում չե՞ն կարծում, որ կորոնավիրուս բուժող բժիշկների համար «պադյեզդում» արտահագուստ հագնելը սխալ է, չե՞ն մտածել պոլիկլինիկաներին գոնե մեկական մեքենա տրամադրելու մասին։

Իսկ ամենաարտառոցն Արսեն Թորոսյանի մայիսի 21-ի հրամանի այն կետն է, որով նա մայիսի 21-ին Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին հրամայել է՝ կազմակերպել վերապատրաստման դասընթացներ արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բուժաշխատողների համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}