Արցախում կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը ծանր է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են: Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է, 71 տարեկան, ավելի քան 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի և վերջերս է վերադարձել Հայաստանի Հանրապետությունից: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա միացված է թթվածնի սարքին: Կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին մեկուսացված է և նրա առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 59 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն ապաքինվել են: Մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1131 է:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի
- Արցախում մեկ օրում 3 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուս
- Արցախում կորոնավիրուսը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ
- Արցախում կորոնավիրուսով հիվանդներն ավելացել են
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ