Մայքլ Ջորդանը 100 միլիոն դոլար կտրամադրի սևամորթներին աջակցելու համար
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը, «Ջորդան» բրենդի հետ միասին, տասը տարվա ընթացքում հարյուր միլիոն դոլար կնվիրաբերի այն կազմակերպություններին, որոնք պայքարում ռասսայական հավասարության համար, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
««Jordan Wings Program»-ի շրջանակներում մենք նախատեսում ենք սևամորթ երիտասարդների կրթությանն ու զարգացմանը միտված ծրագրեր իրականացնել։ Մենք գիտենք, որ կարող ենք ավելիին հասնել»,- ասել է «Ջորդան» բրենդի նախագահ Քրեյգ Ուլիամսը։
Ըստ Ուիլյամսի, երկարաժամկետ արդյունքի հասնելու համար հասարակությունը, կառավարությունը և քաղաքացիական առաջնորդները պետք է միավորվեն և միասին աշխատեն:
«Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, որպեսզի իրական ազդեցություն ունենանք սև համայնքի նկատմամբ վերաբերմունքի վրա», - ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ԱՄՆ-ում ոստիկանների կողմից դաժանաբար սպանվել էր աֆրոամերիկացի մի տղամարդ, ում մահից հետո երկրում բողոքի ցույցեր էին սկսվել։
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց