ՊԵԿ. ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված
Պետական եկամուտների կոմիտեն տարածել է պարզաբանում, որում ասված է. «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ: Այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում լրատվամիջոցների գրավոր հարցադրումներին։
Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փասը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչների կողմից: Ի դեպ, հավելենք, որ ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն՝ տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Վեստի. Վորոնեժում ձերբակալվել է Երևանից արտահանված 16 տոննա ապօրինի ծխախոտ
- «Իրատես». Ծխախոտի գործի վերաբերյալ ուշագրավ տեղեկություներ են հաղորդում ՌԴ-ից
- Համբարյան. Մաքսանենգ ծխախոտի հարցով պետք է պատասխանեն՝ ո՞վ է արտահանողը
- ՊԵԿ. Պարզաբանում ծխախոտի արտահանման վերաբերյալ
- Միքայել Մինասյան. «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են»
- Հայաստանից տարված մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակն է ձերբակալվել
- Նիկոլ Փաշինյանը հաստատեց մաքսանենգ ծխախոտի մասով Միքայել Մինասյանի հայտարարությունը
- ՊԵԿ-ը պարզաբանում է Հայաստանից ծխախոտի «անօրինական» արտահանման մասին տեղեկությունը