Վեստի. Վորոնեժում ձերբակալվել է Երևանից արտահանված 16 տոննա ապօրինի ծխախոտ
ՌԴ Վորոնեժի սահմանապահները առգրավել են 16 տոննա ներմուծված ծխախոտ: Մաքսանենգ ծխախոտով հսկայական խմբաքանակը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար օդանավի սրահում: Այս մասին գրել է vestivrn.ru կայքը ու ներկայացրել նաև տեսանյութ։
Դատելով պիտակներից՝ բոլոր ծխախոտներն արտադրված են Հայաստանում: Ապրանքի վրա չի հայտնաբերվել ակցիզային դրոշմանիշներ և հատուկ նշումեր, որոնք անհրաժեշտ են ծխախոտային արտադրանքների համար: Ըստ աղբյուրի, սա վերջին մեկ ամսում Հայաստանից մաքսանենգային ծխախոտի երկրորդ խոշոր արտահանումն է: Ապրիլի վերջին նման ծխախոտներ առգրավել էին Կրասնոդարի սահմանապահները:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ՌԴ հատուկ ծառայությունները մաքսային ծառայությունների հետ համատեղ Կրասնոդարի օդանավակայնում ձերբակալել էին Հայաստանից բերված մաքսանենգ ծխախոտի հսկա խմբաքանակ։
vestivrn.ru-ն գրում է, որ հենց Հայաստանում մաքսանենգային առևտրի պատճառով մեծ սկանդալ է հասունացել: Երկրի նախկին նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը, մեղադրել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ ապօրինի բիզնեսը կազմակերպելու մեջ: Նա էլ, իր հերթին, ընդդիմախոսին սպառնում էր ուժայիններով: Ըստ Մ. Մինասյանի, Վորոնեժի դեպքը բազմաթիվ դրվագներից միայն մեկն է, ծխախոտի տեղափոխումը Ռուսաստան շարունակվում է երկու տարի: Փորձագետները Վորոնեժում առգրավված ամբողջ խմբաքանակի գինը գնահատել են 70 միլիոն ռուբլի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- «Իրատես». Ծխախոտի գործի վերաբերյալ ուշագրավ տեղեկություներ են հաղորդում ՌԴ-ից
- Համբարյան. Մաքսանենգ ծխախոտի հարցով պետք է պատասխանեն՝ ո՞վ է արտահանողը
- ՊԵԿ. Պարզաբանում ծխախոտի արտահանման վերաբերյալ
- «Հրապարակ». Վորոնեժ չվերթ կատարած ինքնաթիռի բեռը «90 տոկոսը` հիմնականում ծխախոտ» է եղել
- Միքայել Մինասյան. «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են»
- Հայաստանից տարված մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակն է ձերբակալվել
- Նիկոլ Փաշինյանը հաստատեց մաքսանենգ ծխախոտի մասով Միքայել Մինասյանի հայտարարությունը
- 168.am. «Մենք ծխախոտի միայն արտադրողն ենք, տեղափոխման պատասխանատուն գնորդն է». Արմեն Ունանյան
- ՊԵԿ-ը պարզաբանում է Հայաստանից ծխախոտի «անօրինական» արտահանման մասին տեղեկությունը
- Չնայած փակ սահմաններին՝ ՌԴ-ում ԱԴԾ-ն Կրասնոդարում առգրավվել է Հայաստանից 40 տոննա ապօրինի ծխախոտ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ