Վրաստանի վարչապետ. Մենք պետք է վրացիներին սովորեցնենք հանգստանալ իրենց երկրում
Վրաստանի քաղաքացիները պետք է ընտելանան իրենց երկրում հանգստանալուն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Ջորջ Գախարիան, փոխանցում է regnum.ru-ն։
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի քաղաքացիները սովորել են արտերկրում հանգստանալուն, բայց նրանց պետք է համոզել՝ հանգստանալ սեփական երկրում։
Նա շեշտել է, որ վրացիները պետք է իրենց գումարները ծախսեն իրենց իսկ երկրում, որպեսզի զարգացնեն երկրի տնտեսությունն ու զբոսաշրջության ոլորտը։
Ըստ վրաց վարչապետի, քանի դեռ քաղաքացիները հնարավորություն չունեն արձակուրդ մեկնելու այլ երկրներ փակ սահմանների պատճառով, նրանք պետք է արագ սովորեն ՝ բավարարվել ներքին տուրիզմով. «Դրանից հետո պետք է պատրաստվել արտասահմանից հյուրերի ընդունելությանը»։
Հիշեցնենք, որ Վրաստանում ներքին տուրիզմի արգելքը հանվում է հունիսի 15-ից: Հուլիսի 1-ից Թբիլիսին նախատեսում է սահմանները բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք
- Արչուաձեն. Միջազգային չվերթների համար Վրաստանի օդային տարածքը կբացվի հուլիսից
- Վրաստանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում