Կորոնավիրուսով վարակված հղի կնոջն ասել են՝ գնա տուն, հենց շնչահեղձություն առաջանա՝ գնա հիվանդանոց. «Ազատություն»
36 շաբաթական հղի կինը՝ Արփին, ով վարակված է կորոնավիրուսով, բուժվում է տանը, փոխանցում է «Ազատությունը»։
Ըստ աղբյուրի, կինն ամենայն հավանականությամբ, իր մորից է վարակվել, և այժմ իրենից բացի ծնողների տան չորս անդամներն էլ կորոնավիրուսի նշաններ ունեն, սակայն ջերմելուց երկու օր հետո միայն ինքն է թեստավորվել՝ որպես հղի։
«Պատասխանը դրական էր։ Ինձ ասացին գնա տուն, եթե հանկարծ գիշերը շնչահեղձություն առաջանա, կամ ջերմությունդ շատ բարձրանա, գնա հիվանդանոց»,- ասել է Արփին։
Երեք օր ջերմություն ունենալուց հետո նա կազդուրվում է, և ավելի անհանգիստ է ծնողների տանն ապրող տատիկի, ինչպես նաև առանձին բնակվող մյուս տատիկի համար, որը ևս վարակված է, ութ օր ջերմությամբ տանը պառկելուց հետո միայն կնոջը տարել են հիվանդանոց։
Ըստ աղբյուրի, մինչ այդ փորձել են բուժօգնություն ստանալ պոլիկլինիկայի բժշկից, բայց՝ ապարդյուն։
«Ու այդ ժամանակ՝ հինգշաբթի և ուրբաթ օրերը ոչ աշխատանքային էին, պոլիկլինիկան չաշխատեց, ոչինչ չարեցինք։ Ամսի 31-ին ես զանգեցի ԱՆ, տատիկիս ջերմությունն արդեն իններորդ օրն էր, որ բարձր էր, ասացի՝ շաքարով հիվանդ է, մեծ է, ասացին բերեք Նորք»,- ներկայացրեց կինը։
Ավելին՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 06.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 7 հիվանդ է մահացել
- Ինչպես են հղի կանայք տանում կորոնավիրուսային հիվանդությունը