Եսայան եղբայրները հերքել են ԱԱԾ հրավիրվելու լուրը
«Հունիսի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված լուրը` վերնագրված «Հայկ Եսայանը և իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ», չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում է «ԹԻՄ ՍՊԸ» բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։
Նրա տարածած հաղորդագրության համաձայն, մասնավորապես, Եսայան եղբայրները հոդվածում նշված որևէ հարցով երբևիցե չեն հրավիրվել ԱԱԾ։
«Ժողովուրդ» թերթը գրել էր. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը և իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ։ Եսայանն եղբայրները բավականին երկար ժամանակ են անցկացրել քննչական դեպարտամենտում, որտեղ մոտ 6 ժամ պատասխանել են քննիչների հարցերին։ Մեզ հայտնի դարձավ, որ հիմնական պատասխանողը Ալեքսանդր Եսայանն է եղել, ով տարիներ շարունակ եղել է Խաչատրյանների գործերի առանցքային կառավարիչը։ Ալեքսանդր Եսայանն է որպես գործող անձ ձևակերպել ու իրականացրել թվայնացման վերաբերյալ պետական մրցույթների մասնակցությունն ու ապահովել է դրանց իրականացումը ծրագրավորման մի ընկերության միջոցով, որտեղ 50% բաժնետերը Եսայաններն են, ու 50%-ը՝ Խաչատրյանները։..
Մեր աղբյուրները չբացառեցին, որ Եսայաններին մեղադրանք է առաջադրվելու առանձնապես խոշոր չափով հափշտակություն կատարելուն մասնակցելու ու պետական միջոցների վատնմանբ ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ