Միացյալ Նահանգներում COVID-19-ի ավելի քան 24 հազար նոր դեպք է հաստատվել
ԱՄՆ-ում նախորդ մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19 հիվանդության ավելի քան 24 հազար նոր դեպք, մահացել է մոտ հազար մարդ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով՝ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Ըստ աղբյուրի, ԱՄՆ-ում անցած օրվա ընթացքում գրանցվել է վարակի 24, 720 դեպք, մեկ օր առաջ այդ ցուցանիշը եղել է 21, 140: Սա ԱՄՆ-ում գրանցված նոր դեպքերի ամենամեծ թվաքանակն է վերջին երկու շաբաթների ընթացքում: Միևնույն ժամանակ նշվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում 921 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ, իսկ ահա նախօրեին 1036 մահվան դեպք էր հաստատվել։
Համալսարանական տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 1,8 միլիոն դեպք և ավելի քան 109 հազար մահ: Նշվում է, որ վերականգնվել է 491 հազարից ավելի մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում