Արշավիր Ղարամյանը՝ Տեր-Պետրոսյանին. Մարտը տանուլ տված հրամկազմին առնվազն հեռացնում են պաշտոններից
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար, Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից:
Հաշվի առնելով, որ Դուք ինքերդ եք կորոնավիրուսի դեմ պայքարը հռչակել որպես պատերազմ, իսկ վիճակագրական տվյալների վրա հենվելով կարելի է փաստել, որ սույն պատերազմում պատասխանատուները մարտը մարտի ետևից պարտության են մատնվում, ուստի օրվա հրամայական պետք է դառնա պատասխանատու «հրամանատարների» հեռացումը և կոմպետենտ մասնագետներով վերջիններիս փոխարինելը»։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի մեկի դրությամբ մենք մահացության շատ ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին. Վարչապետ
- Բոլոր դեպքերում կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր, բայց մյուս կողմից կա հանրային շահ.Փաշինյան
- Որևէ մեկը չի կարող ապացուցել ,որ մեր պիկը լինելու է հունիսին,ոչ թե հոկտեմբերին.Փաշինյան
- 05.06.2020. 596 նոր դեպք և 8 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ