
Բելգիայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մեկ օրում 15 քաղաքացի է մահացել
Նախորդ մեկ օրվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է տասնհինգ քաղաքացի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբին։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում հիվանդության հետևանքով մահացել է 9,580 քաղաքացի։
Ըստ աղբյուրի, նախորդ օրվա ընթացքում երկրում հաստատվել է վարակի 165 նոր դեպք, ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է 59,072 հիվանդության դեպք։
Հաղորդվում է, որ ըստ վերջին տվյալների 121 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, 78 հիվանդ առողջացած դուրս է գրվել:
Հարակից հրապարակումներ`
- Բելգիայում վերաբացվում են թանգարաններն ու կենդանաբանական այգիները
- Բելգիայում COVID-19-ով վարակվածների թիվը 9134 է. gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր



