Ինդոնեզիայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 30 հազարը
Ինդոնեզիայում կորոնավիրուսային հիվանդության գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 30 հազարը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Առողջապահության նախարարության տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ հաստատվել է վարակի 30, 514 դեպք, որից 993-ը՝ նախորդ օրվա ընթացքում։ Համաճարակի սկզբից ի վեր մահացել է 1801 մարդ: Միևնույն ժամանակ, նշվում է, որ Նշվում է, որ հիվանդությունը հաղթահարել է 9, 907 քաղաքացի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 6,5 միլիոն դեպք, մահացել է գրեթե 387 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան