Ով ձեզ զայրացնում է, նա էլ իրականում ձեզ կառավարում է. Զոհրաբյան
«Ֆեյսբուքը եռում է: Պապուա Նոր Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթև «զաժիգալկա» է տարբեր տրամաչափի գործիչների աննախադեպ ինքնաբռնկման դիմաց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը հաջորդած իշխանական թևի քննադատություններին։
Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը երեկ ԲՀԿ խորհրդի նիստում ասել էր՝ կառավարությունը ողջ կազմով պետք է հրաժարական տա։
«Մի ողջ կուսակցություն բերվեց մարտական պատրաստվածության և դուրս եկավ մարտական առաջնագիծ ընդամենը մեկ այլ կուսակցության` քաղխորհրդի նիստից հետո: Ֆեյսբուքում աննախադեպ հրմշտոց է. իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից ստատուսա որ արտանետվում է արտաքին միջավայր: Պարզապես հիշեցի Լաո Ցզիին, ով վստահ էր, որ նա, ով ձեզ զայրացնում է, նա էլ իրականում ձեզ կառավարում է»,- շեշտել է Ն. Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ նախագահ. Մենք երկիր ենք կորցնում, սկսում եմ քննարկումներ տարբեր ուժերի հետ
- Իվետա Տոնոյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը համեմատեց «Կոկա-Կոլա»-ի գովազդի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում