Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Վերջին 24 ժամի ընթացքում Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության գրեթե տասը հազար դեպք, փոխանցում է «Բի-Բի-Սի»-ն։
Ըստ աղբյուրի, նոր դեպքերի թվով Հնդկաստանը գերազանցում է անգամ Իտալիային, որը համարվում է կորոնավիրուսային էպիկենտրոններից մեկը։
Հիվանդության տարածման տեմպերի ու քանակի մեծությամբ Հնդկաստանն աշխարհում վեցերորդ տեղում է։ Այնտեղ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236, 657 դեպք, մահացել է 6, 649 հիվանդ։
Նշվում է, որ օրինակ, Մումբայում առողջապահական համակարգը փլուզման եզրին է, մինչդեռ մայրաքաղաք Դելիում լրիվ հակառակ պատկերն է։
Թեև հիվանդության թվի ռեկորդային աճին, երկուշաբթի օրվանից երկրում կսկսի գործել տրանսպորտը, կբացվեն առևտրի տներն ու երկրպագության վայրերն ու աղոթատեղիները, ինչպես նաև սննդի կետերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան