Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ Մալաքյանի ու Գրաճյանի կատարմամբ
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տարեդարձի առիթով կանադահայ դաշնակահար Սերուժ Գրաճյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ։ Նա և Իսպանիայում բնակվող հայկական ծագմամբ ջութակահար Արա Մալիքյանը կատարում են Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»։
Տեսանյութը՝ այստեղ։
Լիբանանահայ երաժիշտ ջութակահար Արա Մալիքյանը ծնվել է 1968 թվականին հայկական ընտանիքում։ Հայրը ջութակ նվագել է սովորեցրել դեռ վաղ հասակից։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ նրանք ստիպված էին երկար ժամանակ ապրել ապաստարաններում, չխանգարեցին նրան սովորել և իր տաղանդը ի ցույց դնել։ Իր առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում։ Ուսանել է Հաննովերում և Լոնդոնում: Թողարկել է տասնյակ ձայնապնակներ։ Նա հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում 1993 թվականին Գերմանիայի մշակույթի նախարարության կողմից մրցանակ է ստացել նվիրվածության և լավագույն գեղարվեստական կատարման համար:
Նա նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում՝ Նյու Յորքում (Carnegie Hall), Փարիզում (Salle Pleyel), Վիեննայում (Musikverein), Տորոնտոյում (Ford Center ), Կալաոռայում (Ideal Theatre), Մադրիդում ( Royal ), ինչպես նաև Ցյուրիխի, Լոնդոն, Կադիսի, Պուերտոլյանոի, Տոկիոյի, Ստամբուլի, Բեռլինի, Աթենքի, Վենետիկի, Լոս Անջելեսի, Հոնկոնգի, Կուալա Լումպուրի, Կուբայի, Բոգոտայի, Մյունխենի, Բարսելոնայի և այլն համերգասրահներում:
«Գրեմմի» մրցանակի առաջադրված և «Juno» մրցանակակիր հայ-կանադացի դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Գրաճյանը (1973, Բեյրութ, Լիբանան) տասնչորս տարեկան հասակում կրթաթոշակ է ստացել Վիեննայում սովորելու համար և յոթ տարեկան հասակում ձեռք է բերել շնորհակալագրեր: Այնուհետև նա սովորել է Մարիետա Օրլովի հետ Տորոնտոյի համալսարանի երաժշտական ֆակուլտետում, որտեղ 1994 թվականին դաշնամուրի կատարմամբ ստացել է իր բակալավրի աստիճանը: Նա սովորել է Էինար Սթիվեն-Նյուքլբերգի հետ Գերմանիայի Հանովեր քաղաքում գտնվող Երաժշտության և թատրոնի համալսարանում,որտեղ էլ 2001 թվականին հանդես է եկել որպես մենակատար։ Գրաճյանի հեղինակած կամ մշակած հարյուրից ավելի ստեղծագործություններ կատարել են Տորոնտոյի և Վանկուվերի սիմֆոնիաները, «I Musici de Montreal»-ը, «Fresnoc» Ֆիլհարմոնիկը, Հայաստանի Ֆիլհարմոնիկը, «Elmer Iseler»-ի երգիչները և «Elektra Women's» երգչախումբը: Նա նաև Մադրիդի Կամերատա Կրեիվաա, կամերային նվագախումբի հիմնադիր և երաժշտական տնօրեն էր, որը նվիրված էր ժամանակակից ստեղծագործությունների կատարմանը։ Տիրապետելով վեց լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն և արաբերեն), նա դասավանդել է հեղինակավոր երաժշտական դպրոցներում բազմաբնույթ երաժշտական առարկաներ, ներառյալ դաշնամուրային կատարում, կամերային երաժշտություն, կոմպոզիցիա, համաշխարհային երաժշտության մեկնաբանում, ինչպիսիք են Հանովերի երաժշտության, դրամայի և մեդիայի համալսարան (Գերմանիա), «Centro Superior Escuela Musica Creativa»-ի և «Katarina Gurska»-ի երաժշտության և հիմնադրամի դպրոցը (երկուսն էլ՝ Մադրիդում, Իսպանիա):