Մահացել է ռուս հայտնի դերասան Միխայիլ Կոկշենովը
83 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Կոկշենովը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ աղբյուրի, դերասանի հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի՝ հունիսի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10.30-ին, Միտինսկու դիակիզարանի ծիսական դահլիճում:
Դերասանի մարմինն ամփոփվելու է Նովոդևիչիի գերեզմանատանը գտնվող ընտանեկան պանթեոնում, գրող Նիկոլայ Գոգոլի գերեզմանից ոչ հեռու։
Կոկշենովը մահացել է հունիսի 4-ի երեկոյան: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ մահից առաջ նա բուժում էր անցնում Մոսկվայի մարզի վերականգնողական կենտրոնում: 2017-ի աշնանը նա ինսուլտ է ստացել: 2018-ի հունվարին Ռուսաստանի ժողովրդական արտիստը դուրս է գրվել հիվանդանոցից, որից հետո նա հանրությանը չի ներկայացել, նրան նկատել են միայն տան բակում քայլելիս:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան