Ուզբեկստանում COVID-19- ի 4022 դեպք է հաստատվել
Ուզբեկստանում COVID-19- ի հայտնաբերված դեպքերի թիվը ավելացել է ևս 15-ով և հասել 4022-ի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։
Հիշեցնենք, որ երկրում կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը հաստատվել է մարտի 15-ին։ Հիվանդության հետևանքով երկրում մահացել է 16 քաղաքացի, վերականգնվել է՝ 3227-ը:
Ըստ աղբյուրի, 759 հիվանդ այժմ բուժման փուլում է, նրանցից տասի վիճակը ծանր է, երեք հոգի էլ ծայրահեղ ծանր վիճակում է։
Մայիսի 8-ից հանրապետությունում գործում է կարանտինային ռեժիմ։ Բոլոր մարզերը բաժանված են «գոտիների» ՝ «կարմիր» կամ ամենավտանգավոր, «դեղին» և «կանաչ»՝ վիրուսից զերծ: