Զբոսաշրջիկներին դուրս են հանել Վենետիկից՝ Մեծ ջրանցքում լողալու համար
Վենետիկում գերմանացի երկու զբոսաշրջիկներ, որոնք լողալիս են եղել Մեծ ջրանցքում, տուգանվել են և քաղաքից դուրս հանվել։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով CNN-ին։
«Երկու տղամարդ հանվել են Ռիալտոյի կամուրջի մոտ՝ այնտեղ թողնելով իրենց իրերը։ Նրանք ցատկել են ջրի մեջ և լողալով հատել Մեծ ջրանցքը։ Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է 350 եվրո, և ժամանակավոր լքել են քաղաքը»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Այս տուգանքը Վենետիկի հայտնի ջրանցքներում լողալու համար սովորական տուգանք է և կապված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետ:
Զբոսաշրջիկները Վենետիկից արտաքսվել են այն դրույթի համաձայն, որը իշխանություններին թույլ է տալիս մարդուն քաղաքից հեռացնել ՝ հասարակական կարգը պահպանելու համար։