Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Տեղեկությունն այս մասին նշված է stopcov.ge կառավարության հատուկ վեբկայքում: Տվյալների համաձայն, Վրաստանում մինչ օրս հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսի 808 դեպք, որից ապաքինվել է 663-ը, իսկ մահացել՝ 13-ը:
1tv.ge-ն գրում է, որ սրա հետ մեկտեղ, բուժման նպատակով արտասահմանից Վրաստան է ժամանել 3 քաղաքացի: Կարանտինային ռեժիմում է գտնվում 2 955, իսկ ստացիոնար բուժում ստանում՝ 276 անձ:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի կլինիկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, այսօր Վրաստանում հաստատված երեք կորոնավարակակրից երկուսը բեռնատար մեքենայի վարորդներ են, իսկ մյուս մեկը՝ կարանտինային գոտուց:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կարանտինային գոտիներին հատկացվել է ավելի քան 32 միլիոն լարի
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք
- Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, 1 մահ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 մարդ
- Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք