Նոր Զելանդիան հաղթահարել է կորոնավիրուսը
Նոր Զելանդիայում ավարտվել է կորոնավիրուսի համավարակը. COVID-19-ով վարակված վերջին հիվանդն առողջացել է։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը։
Դրա հետ կապված երկրում չեղարկվել են վարակի տարածման դեմ պայքարի շրջանակում բոլոր սահմանափակումները։
«Մենք վստահ ենք, որ Նոր Զելանդիայում կանգնեցրել ենք վարակի տարածումը ոչ թե այն պատճառով, որ ժամանակը եկել է, այլ շարունակական ջանքերի»,- ասել է Արդերնը։
Independent-ը գրում է, որ սահմանային հսկողությունը կմնան ուժեղացված: Նոր Զելանդիա մուտք գործող յուրաքանչյուր ոք կորոնավիրուսի թեստ է հանձնելու։
Նոր Զելանդիայում սահմանափակումները ռեժիմը տևել է 75 օր։ Նոր Զելանդիայի առողջապահության նախարարության տվյալներով, համավարակի ողջ ընթացքում երկրում կորոնավիրուսի 1154 դեպք է գրանցվել, մահացել է 22 մարդ։ COVID-19-ով վարակման վերջին դեպքը Նոր Զելանդիայում գրանցվել էր 17 օր առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր 40 հազար թեստավորում է եղել։
Հարակից հրապարակումներ`
- Նոր Զելանդիան վերացնում է սահմանափակումները
- Ջեյմս Քամերոնը Նոր Զելանդիայում վերսկսել է «Ավատարի» նկարահանումները
- Նոր Զելանդիայի հիվանդանոցներում կորոնավիրուսով այլևս ոչ մի հիվանդ չկա
- Նոր Զելանդիայում արդեն երկրորդ օրն է կորոնավիրուսի դեպքեր չի գրանցվում