Կիբերհարձակման պատճառով «Honda»-ն դադարեցրել է մեքենաների առաքումը
«Honda» կոնցեռնը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել Ճապոնիայի մի շարք գործարաններից հաճախորդների համար իր մեքենաների մատակարարումը՝ ներքին ցանցի լիարժեք խափանումից հետո, ինչը ընկերությունը կապում է իր վրա եղած կիբերհարձակման հետ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ ներքին ցանցը սկսել է չգործել հունիսի 8-ի առավոտյան։
Խափանման արդյունքում ընկերության երեք գործարաններում տրանսպորտային միջոցների զննումների վերաբերյալ տեղեկատվության գրանցման համակարգը չի գործել։
Ներկայումս ընկերության էլեկտրոնային համակարգը վերականգնվել է, մասնագետները հետաքննություն են սկսել հավանական կիբերհարձակման վերաբերյալ: Այնուամենայնիվ, կոնցեռնը կիբերհարձակումից մտահոգված է և դեռևս մուտք չի գործում ներքին ցանց։